Հայերը 2115-ին` «հայաստանցիները», Սփյուռքը եւ հայկական աշխարհը - Mediamax.am

12297 դիտում

Հայերը 2115-ին` «հայաստանցիները», Սփյուռքը եւ հայկական աշխարհը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ջիլավյանը, Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը
Արման Ջիլավյանը, Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը
Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 27-ին Երեւանում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում միաժամանակ ներկայացվեց «Հայերը 2115-ին՝ ռազմավարական ուղղություններ 21րդ դարի համար» զեկույցը, որում ուրվագծվում են հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:

 

Համացանցում հասանելի են զեկույցի հայերեն եւ անգլերեն տարբերակները:

 

Զեկույցը պատրաստվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների ծրագրի կողմից՝ 2014թ. հոկտեմբերին Լիսաբոնում կայացած սեմինարի արդյունքներով, որին մասնակցել են անվանի մտավորականներ եւ փորձագետներ:

 

Երեւանում զեկույցի քննարկմանը մասնակցել Հայաստանում Պորտուգալիայի Պատվո հյուպատոս Սամուել Սամուելյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը եւ IDEA հիմնադրամի ղեկավարի տեղակալ, 100 Lives նախագծի տնօրեն Արման Ջիլավյանը:

 

Մեդիամաքսն առանձնացրել է քննարկման ընթացքում հնչած առավել հետաքրքիր մտքերը: 

 

Մարկ Գրիգորյան

 

Այս զեկույցն այն մասին է, թե ով ենք մենք, որտեղ է մեր տեղն այս աշխարհում եւ ինչպիսի զարգացման ուղղություն ենք վերցնելու որպես ազգ:

 

Երբ խոսում ենք մեր հարեւան Թուրքիայի հետ հարաբերվելու մասին, պետք է ընդունենք, որ Թուրքիան այն երկիրն է, որի հետ մենք կարիք ունենք հարաբերվելու, եւ զեկույցում ներկայացված է, թե դա ինչպես եւ ինչու պիտի արվի:

 

Ներկայիս Հայաստանում մենք պատկերացում չունենք Թուրքիայի մասին: Մենք չգիտենք, թե դեպի ուր է ընթանում մեր հարեւան երկիրը: Երբ մենք խորհում ենք Հայոց ցեղասպանության մասին, մենք մտածում ենք այնպես, կարծես իրականում գոյություն չունի թուրք ժողովուրդ, թուրքական քաղաքացիական հասարակություն, թուրք մտավորականություն, որոնց հետ կարելի է երկխոսել, եւ սա հսկայական բացթողում է ներկայիս հայկական մտածելակերպում:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք կարիք ունենք, որ երկու ժողովուրդների ներկայացուցիչները, մասնագետները երկխոսեն միմյանց հետ եւ գան համատեղ լուծումների: Ինչու, օրինակ, հայ մանկավարժները չեն կարող շփվել թուրք մանկավարժների հետ, բժիշկները՝ բժիշկների, արվեստագետները՝ արվեստագետների: Անցած տարի Ստամբուլում փառատոնի ժամանակ հնչեցին Տիգրան Մանսուրյանի կատարումները, եւ սա շատ կարեւոր քայլ էր: Արդյոք սրան կարո՞ղ են հետեւել այլ քայլեր, արդյոք մենք կշարունակե՞նք հարաբերվել Թուրքիայի հետ՝ մեր շահերը առաջ տանելու տեսանկյունից՝ կախված է բացառապես մեզանից:  

 

Կարծում եմ՝ հնարավոր չէ դադարել հայ լինել: Երբ դա քո արյան մեջ է, դու չես կարող պարզապես խույս տալ դրանից: Սակայն պետք է ընդունել, որ հայկական Սփյուռքը փոխվում է: Մենք տեսնում ենք, թե ինչպես Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող հայերը ձեւավորում են Սփյուռքի նոր տեսակ: Ինչպե՞ս է ընկալվում Ռուսաստանի Սփյուռքը աշխարհի հայկական մյուս համայնքների կողմից: Ինչպե՞ս են արեւմտյան երկրներում հայկական համայնքներն ընկալում նրանց: Ի վերջո, պետք է հասկանանք, որ Սփյուռքի ներկայացուցիչները կարող են գալ Հայաստան եւ կրկին վերադառնալ այն երկրները, որտեղից ժամանել են: Հայաստանում ապրող հայերը կարող են Սփյուռք դառնալ եւ Հայաստան վերադառնալ՝ Նոր տարի նշելու:

 

Մենք այլեւս չենք ապրում Խորհրդային Միության ժամանակաշրջանում: Ամեն ինչ այլ է: Երբ մենք խորհում ենք սփյուռքի մասին, հաճախ կիրառում ենք հնացած մոտեցումներ եւ պատկերացումներ, մինչդեռ Սփյուռքը շատ տարբեր է հիմա: Մարդիկ հիմա կարող են ազատ տեղաշարժվել մեկ վայրից մյուսը: Ինչպե՞ս են նրանք տեղափոխվում, ինչո՞ւ են դա անում: Ի՞նչն է միավորում տարբեր երկրներում ապրող հայկական համայնքները եւ Հայաստանում ապրող հայերին: Զեկույցում մենք հենց այս հարցերին ենք փորձել պատասխանել: Մենք դեռեւս չենք իրականացրել այս հետազոտական աշխատանքը, մինչդեռ դրա կարիքը շատ ունենք:

 

Արման Ջիլավյան 

 

Երբ բարձրացնում ենք ինքնության թեման, առաջին հերթին խոսում ենք մեզ մեր ազգի մասնիկը, մեր ազգի պատմության, մշակույթի, երկրի տերը զգալու կամ չզգալու մասին: Արդյո՞ք մենք՝ հայերս, որ ապրում ենք Հայաստանում եւ Սփյուռքում, զգո՞ւմ ենք, պատկերացնո՞ւմ ենք, գործո՞ւմ ենք որպես գլոբալ հայկական աշխարհի տերը: Կարծում եմ՝ մենք կորցրել ենք այդ աշխարհի, ինքներս մեր ճակատագրի տերը լինելու զգացումը: Մինչդեռ մենք կարիք ունենք հասկանալու, որ հենց մենք ենք այդ աշխարհի տերն ու պատասխանատուն:

Արման Ջիլավյանը, Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը Արման Ջիլավյանը, Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր ինքնությունը հենց այդ տնօրինության եւ պատասխանատվության զգացումի արտացոլումն է: Այս բնույթի քննարկումներն օգնում են կառուցելու եւ ամրացնելու մեր պատասխանատվության զգացումը մեր երկրի եւ ազգի հանդեպ: Դա անելով՝ մենք կարող ենք զարգացման եւ բարգավաճման ուղի բռնել:

 

Սամուել Սամուելյան

 

Երբ խոսում ենք Հայաստանի եւ հայկական համայնքների հարաբերությունների մասին, ցանկանում ենք, որպեսզի ապագայում դրանք դառնան միմյանց օժանդակող, աջակցող մեխանիզմներ: Մեկը մյուսի համար պետք է առաջարկի աջակցության սցենարները եւ դա կարող է արվել ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ անհատների մակարդակով:

Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը Մարկ Գրիգորյանը եւ Սամուել Սամուելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս իմաստով, RepatArmenia-ն, Birthright-ը եւ մյուս կազմակերպությունները շատ կարեւոր գործ են կատարում՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին բերելով եւ միավորելով Հայաստանում:

Շատ կարեւոր է, որպեսզի Սփյուռքի հայերը ձերբազատվեն վարդագույն ակնոցներից, որոնցով նայում են Հայաստանին: Անհատների միջեւ շփումները ամենալավ լուծումն է` միավորելու Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայերին:

 

Եկատերինա Պողոսյան

 

Մեդիամաքսը 2015 թվականին Լիսաբոնում կայացած սեմինարի մասնակիցներից մի քանիսի հետ հարցազրույցներ էր վարել, որոնք կարող եք կարդալ ստորեւ ներկայացվող հղումներով.

 

Նուբար Աֆեյանի հարցազրույցը

 

Վիգեն Չիթերյանի  հարցազրույցը

 

Մարկ Գրիգորյանի հարցացրույցը

 

Ավետիք Չալաբյանի հարցացրույցը

 

Ռուբեն Վարդանյանի հարցացրույցը

 

Ռազմիկ Փանոսյանի հարցացրույցը

 

Ժիրայր Լիպարիտյանի հարցացրույցը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին