2233 դիտում

Գավառի մանկատան սաներն անվճար ակնազննում են անցել


Լուսանկարը` Մեղրիկյան կենտրոն


Երեւան: Մեդիամաքս: Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը» հանդես է եկել բարեգործական ծրագրով:

Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ բարեգործական ծրագիրն իրականացվել է Գավառի մանկատան սաների շրջանում:

Մեղրիկյան կենտրոնի աշխատանքային խումբը Գավառի մանկատան 55 սան ստացել է անվճար ակնաբուժական զննում: 10 երեխայի մոտ հայտնաբերվել են տեսողական խնդիրներ (կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ): Նրանք կենտրոնի կողմից ստացել են օպտիկական ակնոցներ:

16 երեխայի մոտ հայտնաբերվել են աչքի տարաբնույթ հիվանդություններ: Նրանք ստացել են անվճար ակնաբուժական խորհրդատվություն եւ բուժում Մեղրիկյան կենտրոնի ակնաբույժի կողմից: 

Տեսողության համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am