Կստեղծվի Համահայկական խորհուրդ - Mediamax.am

1774 դիտում

Կստեղծվի Համահայկական խորհուրդ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում այսօր որոշում է կայացվել Համահայկական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:

Այդ նպատակով ձեւավորվել է կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել է նախաձեռնել խորհրդատվությունների լայն ներառական գործընթաց:

 

Հանձնաժողովը, ընդառաջելով 2015թ. ապրիլի 22-23-ին Երեւանում անցկացված Գլոբալ ֆորումի մասնակիցների` ՀՀ-ին ուղղված կոչին՝ ազգային ու միջազգային մակարդակներում շարունակել ջանքերը` խթանելու եւ համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ պայքարում միջազգային գործողությունները, նաեւ որոշել է դիմել Հայաստանի կառավարությանը` ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական եւ պարբերական բնույթը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին