“Ոսկե ծիրան” կինոփառատոնը կներկայացնի կարճամետրաժ ֆիլմերի նոր ծրագիր - Mediamax.am

2951 դիտում

“Ոսկե ծիրան” կինոփառատոնը կներկայացնի կարճամետրաժ ֆիլմերի նոր ծրագիր


Վարդան Հակոբյան
Վարդան Հակոբյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի Երեւանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» նոր մրցութային ծրագիր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «Կորիզում» մասնակցելու հայտ էին ներկայացրել 135 ֆիլմ, մրցութային ծրագրում ընդգրկվել է մինչեւ 30 րոպե տեւողությամբ 25 ֆիլմ:

 

Նախագծի համակարգողներից մեկը` Վարդան Հակոբյանը, ասել է, որ նոր ծրագիրը ուղղված է աջակցելու երիտասարդ ռեժիսորներին: Իր հերթին ռեժիսոր Գագիկ Ղազարէն նշել է, որ հայտնի շատ ռեժիսորներ իրենց կարիերան սկսել են կարճամետրաժ ֆիլմերի ձեւաչափից:

 

Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը:

Մեր ընտրանին