Օռնելա Մուտի. Երջանկությունը պահի մեջ է - Mediamax.am

3002 դիտում

Օռնելա Մուտի. Երջանկությունը պահի մեջ է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Իտալական կինոյի լեգենդ Օռնելա Մուտին այս օրերին Երեւանում է` նա «Ոսկե Ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է: Հուլիսի 12-ին դերասանուհին հանդիպեց լրագրողների եւ երկրպագուների հետ: Ներկայացնում ենք հանդիպման ընթացքում հնչած առավել հետաքրքիր մտքերը:

 

Գիտեմ, որ սա հատուկ տարի է Հայաստանի համար, հենց դրա համար էլ Երեւան գալու եւ «Ոսկե Ծիրան» փառատոնին մասնակցելու առաջարկն ընդունեցի: Բացի այդ, ընկերուհուս՝ դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի ամուսինն ազգությամբ հայ է ու նրանից շատ բան եմ իմացել Հայաստանի մասին ու հասցրել եմ շատ սիրել: Սա իմ առաջին այցն է Հայաստան, շատերից եմ լսել, որ այն մոգական երկիր է, գեղեցիկ է ու հոգեւոր:

 

Վարդավառը` զվարճալի սովորույթ է, գուցե նույնիսկ կուզենայի ջրվել: Բայց այնքան ջանք եմ թափել, որ լավ տեսք ունենամ այսօր՝ ցավալի կլիներ, որ այդ աշխատանքը կորչեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երջանկությունը պահի մեջ է: Դա այն երեւույթն է, որ կարողանում ենք գնահատել եւ ունենալ մեր մեջ: Մարդը ծնվում է, որ ուրախանա ու պիտի կարողանանք վստահել այդ ուրախությանը: Չեմ ուզում անդրադառնալ կրոնին, որովհետեւ յուրաքանչյուրը հավատում է նրան, ինչին ուզում է հավատալ, բայց անկախ դրանից, պիտի կարողանանք ընդունել ոչ երկրային էներգիան ու հարմոնիայի մեջ լինենք ինքներս մեր հետ: Այդ ժամանակ կկարողանանք գնահատել այն, ինչ ունենք: Հասարակությունը մշտապես մատնանշում է այն, ինչ չունենք, եւ մենք մոռանում ենք գնահատել մեր ունեցածը:

 

Դերասանը կարող է դուր գալ ինձ, որովհետեւ լավ արվեստագետ է, կամ էլ` որովհետեւ չափազանց գրավիչ է: Բայց կան դերասաններ, որ օժտված են միանգամից այդ երկու հատկություններով: Կինոյի աշխարհում տղամարդու իդեալն ինձ համար Ջարեդ Լետոն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշողությունս թույլ չէ, ես պարզապես մարդկանց անունները սխալ եմ հիշում:

 

Ո՞րն է գեղեցկությանս գաղտնիքը: Չգիտեմ, ինչ պատասխանեմ: Դա հաճոյախոսություն է եւ ոչ թե հարց: Ամեն օր հայելու առջեւ տեսնում եմ, թե ինչպես եմ ծերանում: Մեզ միշտ թվում է, թե միայն մենք ենք անվստահ, բայց հավատացեք` բոլորս էլ նման ենք միմյանց մեր թերություններով, վախերով, անվստահությամբ:

 

Ոճաբան ունեմ, նա ինձ հետ շրջագայում է տարբեր երկրներով: Հենց նա է ոտքից գլուխ ստեղծում իմ տեսքը: Այս շրջանում համագործակցում եմ Ուլյանա Սերգեյենկոյի հետ, նրա հագուստները ոգեշնչում են ինձ: Իհարկե, համագործակցում եմ նաեւ այլ դիզայներների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամերիկյան կինոն` միջազգային է, հսկա մի կինոարդյունաբերություն ու դրա համար էլ ավելի հեռու արվեստից: Բայց ցանկացած դերասան, ով ուզում է նկատված լինել ու հայտնի դառնալ, ցանկանում է խաղալ ամերիկյան կինոյում: Իսկ եվրոպական կինոն ավելի լավն  է, ավելի որակյալ:

 

Մի քանի օր առաջ որդիս հարցրեց` արդյո՞ք մի օր կուզեմ հանդես գալ որպես ռեժիսոր: Չգիտեմ, իհարկե փորձ ունեմ, բայց վստահություն չունեմ: Երբեք մի ասեք երբեք` դրա համար էլ չեմ կարող ասել, թե ինչ կլինի վաղը:

 

Երբ ինձ նայում եք, ի՞նչ եք մտածում, արդյո՞ք ես կարող եմ վիճել ռեժիսորների հետ: Իհարկե՝ ոչ:  Շատ զգացմունքային եմ, կարող եմ զայրանալ ու վիճել, բայց աշխատանքի մեջ հնազանդ եմ:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին