Պարող, ոսկերիչ կամ օդաչու Վարազդատը մնալու է Ձորագյուղում - Mediamax.am

exclusive
9358 դիտում

Պարող, ոսկերիչ կամ օդաչու Վարազդատը մնալու է Ձորագյուղում


Վարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/ՄեդիամաքսՎաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մայիսի 27-ին Դեբետ-Դսեղ համայնքների խաչմերուկում կբացվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնը:  Այն այլընտրանքային անվճար կրթություն ու զբաղվածություն է առաջարկելու Լոռու մարզի բոլոր բնակիչներին՝ երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին: 

Երեխաների համար գործելու է մանկական զարգացման կենտրոն, դպրոցականների ու երիտասարդների համար՝ բազմատեսակ խմբակներ, մեծահասակներին ծանոթացնելու են վերականգնողական էներգետիկայի, օրգանական գյուղատնտեսության, ռեսուրսների զարգացման հնարավորություններին:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը նոր միջավայր է ձեւավորելու, որը օգնելու է գյուղաբնակ երեխաներին երազանքներ ունենալ եւ իրականացնել դրանք հենց իրենց համայնքում: 

Մեդիամաքսի նոր նախագծի հերոսները Լոռու մարզի երեխաներն են, ովքեր պատմում են իրենց նպատակների ու երազանքների մասին: Նրանք անկեղծորեն խոստովանում են, թե ինչ ակնկալիքներ ունեն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ից, եւ թե ինչ կարող է փոխել այսպիսի մի կենտրոնը գյուղաբնակ երեխաների կյանքում:

 

Ճանապարհին պատահած շներին անուններով կանչելով՝ Վարազդատը գնում է տուն, որ պարի շորերը վերցնի ու նորից վերադառնա դպրոց՝ պարի խմբակին։ Ճամփի կեսից փոքր եղբայր Արենն է միանում։ Տան բակում՝ հոր գրկին, մեկ ու կես տարեկան Ալենն է։ 4 ամսական Ալեքսն էլ օրորոցում է՝ մինչեւ աչքերը՝ հաստ վերմակի տակ, կաթի շիշը՝ վերմակին։ Հարությունյանների 7 հոգանոց ընտանիքն ամբողջանում է Վահեի գալով։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

5 երեխաներից Վարազդատն ամենամեծն է՝ 12 տարեկան։ Դպրոցական եղբայրներին երբեմն օգնում է դասերն անել, փոքրերի հետ խաղում է, ավելի հազվադեպ՝ օգնում ծնողներին տնային գործերում, տնամերձ այգում։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Տանն ավելի շատ Վահեն է օգնում, Վարազդատն իր դասերն է հասցնում։ Հիմա համակարգիչ ունի, էլ ոչինչ չես կարող ասել։ Ստիպված՝ ինտերնետը միացնելու սարքը պահում եմ, որ չգտնի»,- ծիծաղելով պատմում է մայրը՝ տիկին Արմինեն։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Կատակում են ու Վարազդատից չեն նեղանում․ տղայի հետաքրքրություններն ու զբաղվածությունը շատ են։ Ինչ նոր դասընթաց ու խմբակ բացվի Ձորագյուղում կամ հարեւան համայնքներում, մասնակցում է՝ առնվազն համոզվելու համար՝ հետաքրքիր է, թե ոչ։

 

«Օրինակ` մի ամիս առաջ գնում էի ռոբոտաշինության, հիմա էլ չեմ գնում, չսիրեցի»։

 

Փոխարենը Վարազդատն անգլերենի ու թուրքերենի դասերի, պարի ու թատերական խմբակներ է հաճախում։ Ասում է՝ շատ բան փոխվեց, երբ իրենց գյուղ դասավանդելու եկավ աշխարհագրության ուսուցիչը՝ ընկեր Արզումանյանը («Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով)։ 

 

 

Նրա նախաձեռնությամբ թատերական խմբակ են ստեղծել ու Թումանյանի հեքիաթները բեմադրել՝ «Բարեկենդանը», «Անխելք մարդը», «Կիկոսի մահը» ու «Անբան հուռին»։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Վարազդատը սկսեց խաղալ թատրոնում՝ մինչ այդ երբեւէ թատրոն չգնացած ու ներկայացում չնայած։ Դասերից հետո հավաքվում են գյուղապետարանի դահլիճում, փորձում դերերը՝ իրար հուշելով, բացակա ընկերների դերը խաղալով։ Երբ ներկայացումը պատրաստ էր, ձորագյուղցիներին հրավիրեցին առաջնախաղին։ Շատերը զարմացել էին՝ իրենց երեխաներին ու աշակերտներին տեսնելով բեմին՝ համարձակ ու անկաշկանդ։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հետո սկսվեցին հյուրախաղերը. նախ` գնացին հարեւան Դեբետ համայնք, հետո` Էջմիածին՝ «Մաչանենց» թատրոն։ Իսկ հոկտեմբերին COAF-ի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ Ձորագյուղի երիտասարդական թատրոնը Երեւանում էր՝ մասնակցելու «Նռան հատիկ» թատերական փառատոնին։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Էնտեղ բեմն ավելի մեծ էր, ավելի շատ մարդ էր նայում ներկայացումը, քան՝ մեր գյուղում, դրա համար մի քիչ անհանգստանում էինք։ Մարդկանցից չեմ կաշկանդվում, բայց շատ չեմ սիրում բեմին լինել, չեմ սիրում, որ ինձ նայում են»,- ասում է Վարազդատը։ 

 

Սիրի, թե չէ, բեմին լինելու առիթներ Վարազդատը պարբերաբար ունենում է։ 4 տարի է՝ պարով է զբաղվում։ «Առանց պար կյանք չունի: Ամեն կողմից ասում են՝ էնքան լավ է պարում, բայց չեմ հասցնում, որ գնամ, տեսնեմ»,- ասում է տիկին Արմինեն:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ամենալավը դո՞ւ ես պարում»,-հարցին Վարազդատը համեստաբար պատասխանում է՝ «չգիտեմ, էդպես են ասում»: Բայց որ պարը բոլոր զբաղմունքներից ու հետաքրքրություններից ամենակարեւորն է, չի թաքցնում. «Ինձ գտնում եմ պարի մեջ»: Մինչ զրուցում ենք, հանկարծ նկատում է, որ ընկերները չկան: Ժամն է հարցնում ու հասկանալով, որ 15 րոպե է՝ պարի դասը սկսվել է, վազում է դպրոց:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մեկ ամիս է՝ ամենօրյա զբաղվածությանը նաեւ անգլերենի դասերն են ավելացել, որը կազմակերպում է COAF-ը՝ հարեւան Վահագնի գյուղում։

 

«Անգլերենի դասերս ուզում էի թարգմանել, չէի կարողանում, զանգում էի հորաքրոջս աղջկան, ինքը լավ գիտի անգլերեն, թարգմանում էր։ Դրա համար ուզեցի անգլերեն պարապել։ Խաղերի միջոցով ենք անում դասերը, հետաքրքիր է։ Հիմա ավելի շատ ռուսերեն գիտեմ, քան անգլերեն, բայց ժամանակի ընթացքում երեւի հակառակը կլինի»։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ձորագյուղից  լավ երեւում է ՍՄԱՐԹ կենտրոնի եռաթեւ շենքը։ Երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը սկսեց կենտրոնի կառուցումը, ինչպես Լոռու մարզի շատ համայնքներում, Ձորագյուղում եւս  տարբերակներ էին առաջ քաշում, թե ինչ նպատակի է ծառայելու անսովոր այս շինությունը։ Հետո երեխաներին հրավիրեցին ՍՄԱՐԹ-ի հետ ծանոթանալու։ Գնացին, վերադարձան ու համագյուղացիներին «լուսավորեցին»։ 

 

«Երկու հարկանի է լինելու։ Առաջին հարկում պարի, թատրոնի խմբակներ են լինելու, երկրորդ հարկում կոնկրետ չգիտեմ, բայց ասել են, որ հետաքրքիր բան է լինելու։ Հյուրանոց կա, որտեղ Երեւանից եկած ուսուցիչներն են մնալու։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ասել են, որ մեքենա են տրամադրելու, որ դասերից հետո մենք գնանք ու հետ գանք գյուղ։ ՍՄԱՐԹ կենտրոնը հնարավորություն կտա տարբեր խմբակների մասնակցել ու ավելի շատ բան իմանալ, քան դպրոցում»,- իր տեսածն ու լսածն է պատմում Վարազդատը։

 

Մի քանի շաբաթ առաջ ընկերների հետ ՍՄԱՐԹ-ի տարածքում ծառատունկ են արել։ Վերջերս էլ հրավիրվել էին կենտրոն՝ ծանոթանալու COAF-ի հիմնադիր, ամերիկաբնակ Գարո Արմենի հետ։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ինքը մեզ պատմեց կյանքում կարեւորությունների մասին, օրինակ՝ ինչ-որ մեկին օգնելու։ Եթե ես հնարավորություն ունենայի, COAF հիմնադրամին ֆինանսապես կօգնեի, որ դպրոցները վերանորոգեր։ Բայց հիմա էլ կարող եմ օգնել վերանորոգման աշխատանքներին»։

 

Մայիսի 27-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը պաշտոնապես կբացվի, ու Վարազդատը ընկերների հետ կընտրի խմբակներն ու դասընթացները, որոնց մասնակցելու է։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել, տարբերակները շատ են՝ պարող, ոսկերիչ կամ օդաչու։ Չգիտի, թե այս մասնագիտությունները Ձորագյուղում ինչպես կարող է կիրառել, բայց գյուղից հեռանալ չի պատրաստվում, ասում է՝ Ձորագյուղն ամենաշատն է սիրում. Երեւանում կսովորի, կգնա բանակ ու հետո կվերադառնա գյուղ։ 

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական ծրագրերում կարեւոր տեղ է հատկացված արվեստների եւ արհեստների ուսուցմանը։ Հայաստանի մարզերում COAF-ի արտադասարանային խմբակներին (գորգագործություն եւ կարպետագործություն, փայտագործություն, դեկորատիվ դիզայն, կարուձեւ, դհոլ, թատրոն,  հայկական եւ ազգային պարեր, նկարչություն, ազգագրություն, մեդիագրագիտություն, ֆուտբոլ, վոլեյբոլ եւ այլն) մասնակցում է ավելի քան 600 աշակերտ։ Այդ խմբակներից շատերն անվճար գործելու են նաեւ ՍՄԱՐԹ կենտրոնում։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին