exclusive
1207 դիտում

«Վագրիչն ու սեւ քառակուսին», «Եսասեր հսկա», Nemra, «Մարատ/Սադ»


Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից

ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15

Շաբաթ օրը Կիրովի մանկական այգում սեպտեմբերին համահունչ միջոցառում  է սպասվում: Ժամը 11:00-ին այստեղ սկսվի Բերքի տոնը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, երգով ու պարով:


Ցուցադրվելու են Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ֆերմերների կողմից աճեցված, թարմ ու վերամշակված մրգերն ու բանջարեղենները:

Միջոցառումը կտեւի մինչեւ ժամը 17:00-ը: 

***

Կեսօրին Էօնում  փոքրիկ Մաշան հանդիպելու է երեք արջերին՝ մանկական ինտերակտիվ ներկայացման բերումով:


Ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար: Նախապես գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 կամ 095 53 87 66 հեռախոսահամարներով:

Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:

***

Հեքիաթային տարրեր ունեցող մեկ այլ միջոցառում կկայանա Գրականության եւ արվեստի թանգարանում (Արամի 1): Ժամը 15:00-ին Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը Օսկար Ուայլդի «Եսասեր հսկա» հեքիաթն է ներկայացնելու:


Դրա ավարտից հետո տիկնիկագործի օգնությամբ բոլորը միասին պատրաստելու են հեքիաթի կերպարներից մեկին:

Նախնական գրանցումը պարտադիր է՝զանգահարեք 055 808115  հեռախոսահամարով:

***

Ժամը 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի եւ «Սպեղանի» երգչախմբի համերգը:
Մուտքն ազատ է:



***

Բալետային մեծ երեկո է սպասվում Օպերայի եւ բալետի թատրոնում: Ժամը 19:00-ին հանդիսատեսին կներկայացվի արդեն հայտնի դարձած «Երազ» բալետ-ներկայացումը՝ բժշկության գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի երաժշտության հիման վրա եւ թատրոնի մենակատար Ժակլին Սարխոշյանի գլխավոր դերակատարությամբ:


Երկրորդ բաժնում բեմը կվերափոխվի Չայկովսկու «Շչելկունչիկ» կախարդական բալետի երկրորդ գործողության համար:

Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ:

***

Ժամը 20:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում  կցուցադրվի «Վագրիչն ու սեւ քառակուսին» ֆիլմը՝ նվիրված հայազգի կոլաժիստ եւ նկարիչ Վահրիճ Բախչանյանի 80-ամյակին:
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից


Հարգանքի տուրք հանդիսացող այս ֆիլմում վավերագրական կադրերը միահյուսված են  լուսանկարների, ժամանակակից նկարահանումների եւ անիմացիայի հետ:
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից


ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16

Կիրակի օրը սարեր նվաճելու հնարավորություն կունենաք:

Ecotour-ը  առաջարկում է բարձրանալ Արագածի Արեւելյան եւ Հյուսիսային գագաթները: Քայլարշավը սկսելու է Գեղարոտի կիրճից, որի մոտ ձեզ կտանի բեռնատար մեքենան:


Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ:

Արշավի համար անհրաժեշտ պարագաների եւ գրանցվելու պայմաններին ծանոթացեք այստեղ:

***

«Հատիս Տուրը» բոլոր ցանկացողներին Փամբակի կենտրոնական լեռնաշղթայի մաս կազմող Արտավազ լեռն է «բարձրացնելու»:  Արշավի մանրամասները ներկայացված են այստեղ:


Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ:

***

Ժամը 18:00-ին Օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական ու շատ սիրված անսաբլի համերգը:


Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:

***

«Գոյ» թատրոնում ժամը 19:30-ին խաղալու են Արմեն Մազմանյանի հիշատակին նվիրված «Մարատ/Սադ» բեմադրությունը՝ հեղափոխական Ժան Պոլ Մարատի կյանքի մասին, որը պատմել են հոգեբուժարանի դերասանները՝ Մարկիզ դե Սադի ղեկավարությամբ: 


***

Mezzo ակումբում ժամը 21:00-ին կկայանա Nemra-ի համերգը: Խումբը կազմավորվել է 2012 թվականին, նվագում է ոչ միայն ալտերնատիվ ռոք, այլեւ հանդես է գալիս հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանությամբ:



Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am