exclusive
2367 դիտում

Բարեկենդան, «Հայ Բրազերս Եռյակ», Free Hug Party, «Մեծ լռություն»



Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին:

ՓԵՏՐՎԱՐԻ 10, ՇԱԲԱԹ

«Նոյյան տապան» գրախանութում ժամը 12:00-ին տեղի կունենա մի շատ հետաքրքիր ալբոմի խաղ-շնորհանդես:


Ալբոմում պատկերված են Մատենադարանի ձեռագրերում պահպանված թռչնազարդերը եւ թռչնապատկերները, որոնք հնարավոր կլինի սովորել ինքնուրույն նկարել:

***

«Հայ գիրք» գրախանութում (Իսահակյան փող., 16 շենք) եւս միջոցառում է սպասվում. ժամը 14:00-ին «Հյուլե» ակումբը կազմակերպում է «Գուշակություն հայելիներով»:


Մասնակցելու համար անհրաժեշտ է կարդալ Հրաչյա Սարիբեկյանի համանուն վիպակը, մի շարք այլ պատմվածքներ եւ ձեզ հետ բերել հայելի:

Մանրամասների եւ նշված պատմվածքների հղումներին ծանոթանալ կարելի է այստեղ:

***

Եթե պատկանում եք «ողջ աշխարհը սիրող» մարդկանց փոքրամասնությանը, ժամը 14:30-ից 17:00-ը կարող եք միանալ Օպերայի շենքի տարածքում կայանալիք բացօթյա գրկախառնվելու միջոցառմանը՝ Free Hug Party-ին:


***

Իսկ Արամի 80 հասցեում գտնվող Ավազե Ամրոցում ժամը 14:00-ին եւ 16:00-ին կհավաքվեն միայն Պույ-Պույ մկնիկի սիրահարները: Երեխաները կվայելեն մուլտֆիլմի հիման վրա ստեղծած ավազե անիմացիոն շոուն:


Տեղերը սահմանափակ են, նախնական գրանցումը պարտադիր է: Մանրամասների  համար զանգահարեք 077 11 87 87 հեռախոսահամարով:

***

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ժամը 17:00-ին բոլոր ցանկացողները կսովորեն երգել Բարեկենդանի տոնին նվիրված ուրախ երգերը:

Մասնակցության արժեքը՝600 դրամ:

***

Հանգիստ եւ մեդիտատիվ գործոններով լի շաբաթօրյա երեկո կարելի է անցկացնել ԷՕՆի թեյի ակումբում: Ժամը 19:00-ից սկսած մասնակիցները խմելու են չինական եւ հնդկական, կազդուրիչ եւ օգտակար լավ թեյեր՝ համապատասխան երաժշտության ներքո:


Մասնակցության արժեքը՝1500 դրամ:

***

Ժամը 20:30-ին Fiction ակումբում (Մաշտոցի 37) լավ տրամադրությունը ապահովելու է «Հայ Բրազերս Եռյակ»-ը՝ ֆանք, ջազ, բլյուզ երգերի կատարումներով:


ՓԵՏՐՎԱՐԻ 11, ԿԻՐԱԿԻ

Կիրակի օրը նշվում է Բուն Բարեկենդանի տոնը:

Բարեկենդանը՝ զվարճանքի եւ ուրախության, բնության զարթոնքը խորհրդանշող օր է: Ժամանակին սա մեր ամենասպասված տոներից մեկն էր, որին պատրաստվում էին  ամբողջ ընտանիքով՝ գցելով համեղ սեղաններ եւ կազմակերպելով հրապարակային պարեր, խաղեր, դիմակահանդեսներ: Մեր նախնիների ժամանակներից եկած տոնի մասնիկը հնարավոր կլինի դառնալ, միանալով կիրակի օրը կազմակերպվող միջոցառումներից որեւէ մեկին:

***

Ժամը 12:00-ին Իլիկում (Մաշտոցի 25) կայանալու է 2-8 տարեկան երեխաների համար նախատեսված «Բարեկենդան» մասնակցային ներկայացումը:


Մեկ երեխայի մասնակցության արժեքը 1000 դրամ է:

Գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 հեռախոսահամարով:

***

Ժամը 13:00-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի կողմից կցուցադրվի «Բարեկենդա՞ն, թե՞ փորեկենդան» ներկայացումը:

Մուտքն ազատ է:

***

Նույն ժամին, Տիկնիկների պատկերասրահում (Թումանյան 11) տեղի կունենա իսկական Բարեկենդանյան դիմակահանդես, որի ընթացքում մասնակիցները երկու րոպեանոց ելույթներ կունենան՝ ցուցադրելով իրենց կերպարները:

Կլինեն նաեւ խաղեր, դիմակների պատրաստման վարպետության դաս եւ ընտրված տիկնիկներով ներկայացում:


Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ:

Նախնական գրանցումը պարտադիր է, զանգահարեք 077 73 00 05 հեռախոսահամարով:

***

Բարեկենդանը նշվելու է նաեւ Էօնում: Ժամը 16:00-ին այնտեղ հավաքվելու են հյուրասիրվելու, խաղալ-ուրախանալու համար: Հարկավոր է գրանցվել այս հղումով:


Մասնակցության արժեքը՝1500 դրամ:

***

Ժամը 17:30-ին Մեգերյան Կարպետում Բարեկենդանի առիթով կազմակերպվելու է մեծ խնջույք՝ կլինեն պարտադիր երգերն ու պարերը:


Ցանկացողները կարող են միջոցառմանը կրել ազգային հագուստ, դիմակներ եւ կերպարանափոխվել՝ մարմնավորելով հայկական հեքիաթների հերոսներին:

Գնացուցակին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

***

Ժամը 19:00-ին LOFT-ում Բարեկենդանը ընդարձակ կերպով են տոնելու. կլինեն Մեծ Պահքի Ակլատիզ տիկնիկի պատրաստման վարպետության դաս, ծիսական ներկայացումներ, ազգային պարերի դասընթաց եւ հյուրասիրություն:



***

Եթե ցերեկը այցելել եք Բարեկենդանյան միջոցառումներից որեւէ մեկը, երեկոյան կարող եք հանգիստ սրտով թատրոն գնալ:


Համազգային Պետական Թատրոնում կներկայացվի «Ծննդյան տոները Կուպելլոյի տանը» երեք գործողությամբ տրագիկոմեդիան: Բեմադրությունը Սոս Սարգսյանի, կոմպոզիտորը Մարտին Վարդազարյանն է:

Սկիզբը՝ 19:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 1 000-2 000 դրամ:

***

Ժամը 19:00-ին Դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի Պերճ Զեյթունցյանի պիեսի հիման վրա բեմադրած «Մեծ լռություն» դրաման՝ երկու գործողությամբ:


Բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի, երաժշտության հեղինակ՝ Տիգրան Մանսուրյան:

Տոմսերի արժեքը՝ 1 000-1 500 դրամ:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am