Բազմաժանր «Հին Նոր Տարի», սնոուբորդ, դահուկներ, Մինաս ու DJ-ներ - Mediamax.am

exclusive
3419 դիտում

Բազմաժանր «Հին Նոր Տարի», սնոուբորդ, դահուկներ, Մինաս ու DJ-ներ



Դե ինչ, տոներն ավարտվում են՝ դատարկվում են սառնարանները, մոտենում է տոնածառ հավաքելու փոքր-ինչ տխուր արարողությունը, մենք էլ վերադառնում ենք սովորական առօրյային, որում իրենց կարեւոր տեղն ունեն այդքան սպասված շաբաթ-կիրակիները:

 

ՀՈՒՆՎԱՐԻ 13, ՇԱԲԱԹ

 

Ամանորի հետ կապված վերջին միջոցառումները տեղի կունենան շաբաթ օրը: Քաղաքի բազմաթիվ վայրերում նշվելու է «Հին Նոր Տարին»: Մնում է ընտրել ցանկալի ոճը եւ համապատասխան կերպով հրաժեշտ տալ տոներին:

 

The Loft-ում Հին Նոր Տարուն սպաս են հյուրասիրելու, իսկ հետո խոստանում են DJ, պարեր եւ ալկոհոլային լավ խմիչքներ:

 

Սկիզբը՝ 19:00-ին: Մուտքավճարը՝ 1800 դրամ (ներառյալ սպասը): Գրանցվելու համար զանգահարեք 043 408 864 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 20:00-ին Come in Home-ում (Պռոշյան 9/1) Հին Նոր Տարին եւս յուրօրինակ է լինելու՝ հալեցնելու են Ռակլետ պանիր եւ խաղալու են մաֆիա:

 

Գրանցումը պարտադիր է, մուտքավճարը` 3900 դրամ, զույգի համար՝ 6900 դրամ:

 

Հեռախոսահամարն է 091 25 54 02:

 

***

 

Ջազային կերպով Հին Նոր տարին նշելու են Էնոտեկայում: Ժամը 20:00-ին այնտեղ հանդես կգա Վահագն Հայրապետյանի կվինտետը:

 

Տոմսի արժեքը՝ 3000 դրամ, ամրագրման համար զանգահարել 091 54 94 71 հեռախոսահամարով:

 

***

 

Play City-ում ժամը 20:00-ից հավաքվելու են դիսկո պարելու եւ բոուլինգ խաղալու՝չմոռանալով հետաքրքիր կոկտեյլների մասին:

 

Նախնական ամրագրման եւ մանրամասների համար զանգահարեք 010 62 09 99 եւ 091 62 09 99 հեռախոսահամարներով:

 

***

 

Mezzo ակումբում Նոր Տարին նշելու են հին ընկերների օգնությամբ՝ բեմում կլինեն Allusion Band-ը, Yellow Stones-ը եւ DJ Guevo-ն:

 

Սկիզբը՝ 21:00-ին: Տոմսերի արժեքը՝ 2000-ից 8000 դրամ:

 

***

 

«Երեւանյան» Հին Նոր Տարի կգտնեք Ֆորշ ակումբում՝ ջերմ միջավայրում եւ բարձր տրամադրությամբ: Սկիզբը 21:00-ին, մուտքի արժեքը՝ 5000 դրամ:

 

***

 

Նույն ժամին Ոստան հայոց խումբը Հին Նոր Տարին ռոքային ձեւով կսկսի ճանապարհել Stop ակումբում:

 

Մուտքի արժեքը՝ 2000 դրամ:

 

***

 

Pahest33-ում DJ-ների «տարափ» է ակնկալվում՝ հույն DJ Dimi.el.-ի գլխավորությամբ: Ժամը 21:00-ից մինչեւ ուշ գիշեր House-ի եւ Deep House-ի սիրահարները կարող են վայելել հայտնի DJ-ի լավագույն սեթերը:

 

Ամրագրման համար զանգահարեք 044 99 99 59 հեռախոսահամարով:

 

ՀՈՒՆՎԱՐԻ 14, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի օրը կարելի է վերջապես շունչ քաշել, գնալ քաղաքից դուրս կամ էլ վերհիշել երեխաների համար նախատեսված հետաքրքիր դասընթացները:

 

«Նոր էջից» նոր տարին սկսելու լավագույն տարբերակներից է առաջարկում ArmUP Hiking ակումբը՝ կազմակերպելով վերելք դեպի Արա լեռ:

 

Մասնակցության արժեքը կազմում է 4000 դրամ (ներառում է տրանսպորտ, լեռնային ուղեկցորդների եւ բժշկի ծառայությունները):

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Ակտիվ եւ սպորտային կիրակիներ կարելի է անցկացնել Ծաղկաձորում: Հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 4-ը Bezoar Travel-ը կազմակերպում է դահուկավարման եւ սնոուբորդի դասընթացներ ամենասկսնակների համար:

 

Դասընթացներն իրականացվելու են մեկօրյա գրաֆիկով՝ Ծաղկաձորի լեռնադահուկային սահուղիներում:

 

Դահուկավարման դասընթացն արժենալու է 16 000 դրամ, սնոուբորդի դասընթացը՝ 17 000 դրամ:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, նախնական գրանցումը պարտադիր է:

 

***

 

Ավելի մշակութային ծրագրով ուղեւորվել Ծաղկաձոր հնարավոր է Արշավ ակումբներ տուրի հետ միասին: Մեկօրյա տուրի արժեքը կազմում է 3500 դրամ եւ ներառում է զբոսանք քաղաքում, այցելություններ Կեչառիսի վանք, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, զիփլայն, ճոպանուղի:

 

Մանրամասների համար զանգահարեք՝ 010 564 974, 077 122 771, 099 122 771 հեռախոսահամարներով:

 

***

 

Երեխաների համար նախատեսված բոլոր միջոցառումները տեղի կունենան Երեւանում:

 

Ժամը 13:00-ին ՏաՏա զարգացման կենտրոնում 8+ երեխաները կծանոթանան դեկուպաժի արվեստի գաղտնիքներին: Կպատրաստվեն գրչամաններ, որոնք այնուհետեւ կզարդարվեն դեկուպաժի միջոցով:

 

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

 

Ավելի փոքր տարիքի երեխաները կարող են մասնակցել մեծահասակի ուղեկցությամբ: Այդ դեպքում մասնակցության արժեքը կկազմի 3000 դրամ:

 

Նախնական գրանցման համար զանգահարեք 096 86 8282 հեռախոսահամարով կամ գրեք ֆեյսբուքյան էջին:

 

***

 

Ժամը 14:00-ին Smash Studio-ում 10-14 տարեկան եւ 15+ դեռահասների համար կազմակերպվելու են հետաքրքիր խաղեր, որոնցից գլխավորը կլինի Մաֆիան:

 

Մեկ երեխայի մասնակցության արժեքը 3 500 դրամ է: Նախնական ամրագրման եւ մանրամասների համար զանգահարեք 055 86 87 91 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 16:00-ին Art Corner-ում կրկին հետաքրքիր ծանոթություն է սպասվում, այս անգամ՝ Մինաս Ավետիսյանի արվեստի հետ:

 

Ինչպես միշտ, դպրոցական տարիքի երեխաները կծանոթանան նկարչի կյանքին եւ ստեղծագործական ուղուն, այնուհետեւ՝ կփորձեն ստեղծագործել նրա ոճով:

 

Մասնակցության արժեքն է 2000 դրամ: Գրանցվելու համար զանգահարեք 095 58 58 34 հեռախոսահամարով:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին