«Սասունցի Դավիթ», Միլոնգա, «Սերոժիկ», Մարդուկ-Կոտրուկի հերոսները - Mediamax.am

exclusive
5890 դիտում

«Սասունցի Դավիթ», Միլոնգա, «Սերոժիկ», Մարդուկ-Կոտրուկի հերոսները


Երվանդ Քոչարն ու իր կերտած Սասունցի Դավիթը
Երվանդ Քոչարն ու իր կերտած Սասունցի Դավիթը

Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարան

Մարգար Սեդրակյանը
Մարգար Սեդրակյանը

Լուսանկարը` Անրի Կարտյե Բրեսոն


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

Ձմեռվա առաջին շաբաթ օրը կարելի է բաժանել երկու պայմանական մասի`  «տոներն են մոտենում» եւ «պարիր, ինչքան կարող ես»:

 

Առաջին մասին վերաբերող միջոցառումը կսկսվի առավոտյան 10:00-ին: Անի Պլազա հյուրանոցում կմեկնարկի Կանանց միջազգային ասոցիացիայի բարեգործական ամենամյա Ամանորյա տոնավաճառը, որտեղ կարող եք գտնել հետաքրքիր ձեռագործ նվերներ:

 

Մուտքն ազատ է: Տոնավաճառը կգործի մինչեւ ժամը 19:00-ը:

 

***

 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պատրաստվելու են «Դիմակահանդես 2017»-ին՝ ժամը 13:00-ից այստեղ համատեղ ջանքերով ստեղծելու են բազմատեսակ դիմակներ:

 

«Դիմակահանդեսի» վերաբերյալ մանրամասները կներկայացվեն մոտ ապագայում:

 

***

 

ՏաՏա կենտրոնում մեկնարկած  նախատոնական միջոցառումների շրջանակում երեխաները (եւ մայրիկները) ժամը 15:00-ին պոպկորնից յուրօրինակ ամանորյա զարդարանքներ կպատրաստեն:

 

Յուրաքանչյուր երեխայի մասնակցության արժեքը` 2500 դրամ: Նախապես գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 09 68 68 282 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 14:00-ին Տիկնիկային թատրոնում երեխաների հետ կարող եք դիտել նուրբ եւ գեղեցիկ «Մատնաչափիկ» ստվերային ներկայացումը`անիմացիոն հատվածներով:

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

 

***

 

Երեկոյան քաղաքի տարբեր վայրերում պարային մթնոլորտ է տիրելու:

 

Կրքոտ պարեր են սպասվում Մոսկովյան 3 հասցեում գտնվող TheLOFT-ում:

19:00-ից 20:00-ը կարող եք մասնակցել տանգոյի պրակտիկ դասընթացին, իսկ 20:00-ից 23:45 սպասվում է Միլոնգա (արգենտինական տանգոյի պարային երեկո):

Կազմակերպիչները խոստանում են երջանկության լիարժեք զգացողություն, ինչպես նաեւ` սուրճ, թեյ, գինի:

 

Մուտքավճարը` 2000 դրամ: Գրանցման համար զանգահարեք`043 40 88 64:

 

***

 

Մի քանի շենք այն կողմ` Մոսկովյան 33-ում գտնվող Pubnik-ում նույնպես պարելու են, բայց  «խառը» ոճերում` DJ D.A.N.T.-ի ընտրությամբ: Մուտքն ազատ է, սակայն լինելու է face control՝ ուստի ցանկալի է «պայծառերես» ներկայանալ: Սկիզբը՝ ժամը 20:00-ին:

 

***

 

Ժան-Պոլում (Արամի 42/1) հավաքվելու են էլեկտրոնային երաժշտության սիրահարները: Ժամը 21:00-ից սկսած DJ Hidden-ն ու Hayk Föhn-ը ապահովելու են երեկոյի համապատասխան տրամադրությունը:

 

Այս սրճարան այցելելու մի առիթ էլ կա՝ այստեղ բացվել է երիտասարդ նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատանքների ցուցահանդեսը:

 

***

 

Ջազ, ֆանկ, բլյուզ եւ ֆյուժն լսելու ցանկության դեպքում այցելեք Գաֆեսճյան կենտրոն: Ժամը 20:00-ին հատուկ միջոցառումների սրահում կկայանա երգչուհի Marbey-ի եւ Free Form Band-ի համերգը:

 

Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:

 

 

2008 թ-ին Marbey-ն (Մարինե Հակոբյանը) մասնակցել է երիտասարդ ջազ կատարողների «Դեբյուտ» մրցույթին եւ արժանացել է «Լավագույն կատարող» մրցանակին: 2010-ից նա հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարներից մեկը:

 

***

 

Enoteca-ում դեկտեմբերը դիմավորելու են ջազային եւ գինովցած տրամադրությամբ: Ժամը 20:00-ին այստեղ կնվագի Վահագն Հայրապետյանը՝ իր կվարտետով:

 

Մուտքավճարը՝ 3000 դրամ:

 

Տեղերն ամրագրելու համար զանգահարեք 091 54 94 71 հեռախոսահամարով:

 

***

The Roof ակումբում (Թումանյան 19) 18+ անձիք կարող են դիտել Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ» մոնոներկայացումը, որի ընթացքում քննարկվում են ծնող-երեխա հարաբերությունները, երեխաների զարգացման առանձնահատկությունները եւ այլ հարցեր:

 

Սկիզբը՝ 20:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

 

***

 

Իսկ եթե տրամադրված եք երեկոն ավելի խիստ ու դասական ոճով անցկացնել՝ ժամը 19:00-ին այցելեք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Այստեղ կունկնդրեք հայկական վիոլա, որն իրենից ներկայացնում է հայկական ջութի եւ բարոկ շրջանի լարային գործիքների սինթեզ:

 

Հայկական վիոլան ստեղծվել է կոմպոզիտոր եւ դիրիժոր Գրիգոր Առաքելյանի կողմից եւ նա աշխարհում միակն է, որ տիրապետում է այդ գործիքին:

 

Մուտքն ազատ է:

 

***

 

Այս տարի լրացել է ԱՐԱՐԱՏ  հայկական կոնյակներից ամենահայտնիներից մեկի՝  «Ախթամար»-ի 50-ամյակը: Մեծ վարպետ Մարգար Սեդրակյանն այն

ստեղծել է 1967 թվականին՝ խրուշչովյան «ձնհալի» տարիներին:

Մարգար Սեդրակյանը Մարգար Սեդրակյանը

Լուսանկարը` Անրի Կարտյե Բրեսոն

Արարատ թանգարանում կարող եք տեսնել «Ախթամարի» առաջին օրինակները եւ ծանոթանալ այս կոնյակի ստեղծման պատմությանը:

 

Երեւանի կոնյակի գործարանի շենքում գործող թանգարանը այցելուներին ընդունում է առավոտյան 09:00-ից 20:00-ը: Այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ:

 

3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակին կարելի է սկսել «Այբ» ավագ դպրոցում, որտեղ անցկացվելու է ամենամյա ամանորյա բարեգործական տոնավաճառը: Տոնական զարդերից եւ խաղալիքներից բացի, ներկայցված կլինեն աշակերտների կողմից պատրաստված աշխատանքները եւ դպրոցի ծնողական համայնքի ավանդական համեղ ուտեստները:

 

Այս ամենը կհամատեղվի խաղերով, երաժշտական կատարումներով, ձեռագործ նվերների պատրաստման վարպետության դասերով:

 

Տոնավաճառը կգործի 10:00-ից 18:00-ը:

 

Մուտքն ազատ է:

 

***

 

Օլօլօ ինտերակտիվ շարժական տիկնիկային թատրոնը նույնպես սկսում է իր ամանորյա հեքիաթարշավը: Ժամը 12:00-ին Իլիկում ճամպրուկից դուրս կգան Մարդուկ-Կոտրուկի հերոսները եւ 3-7 տարեկան բալիկների հետ կհաղթեն Մկների Թագավորին եւ կօգնեն Մարիին զարդարել տունը:

 

Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարեք՝ 055 01 10 19:

 

***

 

Մեկ այլ հեքիաթային պատմություն կներկայացվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Ժամը 15:00-ին հանդիսատեսը ականատես կլինի Վիտլանդիա թագավորության պատմությանը՝ մարդկանց երազելու խիստ արգելքի եւ դրան հաջորդող հետեւանքների մասին:

 

 

«Հեքիաթում ապրող արքայադուստրը» ներկայացման տոմսերը կարող եք գնել www.cult.am կայքից:

 

***

 

Smash-ում (Այգեստան 9-89) որմնանկարչության օր է լինելու` նկարազարդվելու են ստուդիայի պատերը, ուսումնասիրվելու են որմնանկարչության առանձնահատկությունները:

 

Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ:

 

Սկիզբը ժամը՝ 14:00-ին: Ամրագրման համար զանգահարեք 055 86 87 91 հեռախոսահամարով:

 

***

 

Երվանդ Քոչարի թանգարանը հետաքրքիր տուր է կազմակերպում՝ նվիրված  «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 58-ամյակին: Տուրի ընթացքում մասնակիցները ավտոբուսով կուղեւորվեն դեպի կայարանամերձ հրապարակ, որտեղ նրանց կներկայացվի արձանի ստեղծման պատմությունը, կարվեն պրոֆեսիոնալ լուսանկարներ, այնուհետեւ ցանկացողները կվերադառնան թանգարան՝ Քոչարի այլ ստեղծագործություններին ծանոթանալու նպատակով:

Երվանդ Քոչարն ու իր կերտած Սասունցի Դավիթը Երվանդ Քոչարն ու իր կերտած Սասունցի Դավիթը

Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարան

Տուրի արժեքը՝ 5000 դրամ:

 

Նախնական գրանցումը պարտադիր է: Մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք՝ 010 52 93 26, 098 88 98 98 հեռախոսահամարներով:

 

***

 

Եթե չալարել եւ կիրակի օրը գնալ Սեւան քաղաք, կարելի է այցելել Բոհեմ արվեստանոց-թեյարան (Սայաթ-Նովա 16/13), որտեղ հայտարարված է հնդկական խոհանոցի օր

 

Շեֆ խոհարարի  դերում հանդես կգա դերասան Շաֆի Ալ Կապրիոն եւ կբացահայտի իսկական հնդկական խոհանոցի գաղտնիքները:

 

***

 

Համեղ ցերեկույթ կլինի նաեւ Երեւանում: Ժամը 13:00-ին Diamond հյուրանոցի ռեստորանում երիտասարդ շեֆ խոհարար Արայիկ Ամզայանը կներկայացնի իր հեղինակային ձմեռային մենյուն եւ կսովորեցնի ճիշտ կիրառել գաստրոնոմիական հմտությունները՝ հայկական մթերքներ օգտագործելիս:

 

Այս տարի Արայիկ Ամզայանը եղել է հայկական թիմի սու-շեֆը՝ Ասրտախանում կայացած գաստրոնոմիկ տուրիզմին նվիրված ֆորումին, որտեղ Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

 

Մասնակցության արժեքը՝10 000 դրամ:

 

Գրանցման եւ այլ մանրամասների համար զանգահարել 077 71 18 20 հեռախոսահամարով:

 

***

 

Օրը կարելի է եզրափակել «փորձված» կերպով` 21:00-ին գնալ Stop Club՝ ավանդական բլյուզի երեկոն վայելելու, կամ էլ՝ վճարել 4000 դրամ եւ Ֆորշ ակումբում լսել երգչի եւ Ռե Մինոր բենդի հին ու բարի կատարումները:

 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին