Մոնե, Ոստան Հայոց, Գալյանո, Գոյ, Street Workout, Ֆորշ եւ Արա լեռ - Mediamax.am

exclusive
4710 դիտում

Մոնե, Ոստան Հայոց, Գալյանո, Գոյ, Street Workout, Ֆորշ եւ Արա լեռ


Արա լեռը՝ Արագածից
Արա լեռը՝ Արագածից

Լուսանկարը` Արտակ Վարդանյան

Լուսանկարը` Արարատ թանգարան

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` «Գոյ» թատրոն

Լուսանկարը` Musicframes.nl

Լուսանկարը` Art Corner

Լուսանկարը` Սեւան Նագգաշյանի աշխտանքներից

Լուսանկարը` Street Workout Armenia


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

 

Art Corner-ը (Օրբելի 65) շարունակում է դպրոցական տարիքի երեխաներին ներկայացնել  աշխարհահռչակ նկարիչների արվեստը: Շաբաթ եւ կիրակի օրերը նվիրված են Քլոդ Մոնեին:

 

Փոքրիկները կուսումնասիրեն հանճարեղ իմպրեսիոնիստի աշխատանքները, կծանոթանան նրա կենսագրությանը եւ, իհարկե, կփորձեն ստեղծագործել նրա ոճով:

Լուսանկարը` Art Corner

Դասընթացներին գրանցվելու համար հարկավոր է զանգահարել  095 58 58 34 հեռախոսահամարով: Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

 

Շաբաթ օրը դասընթացները տեղի կունենան ժամը 13:00-ին եւ 15:00-ին: Կիրակի օրը այն կսկսի ժամը 16:00-ին:

 

***

 

Մինչեւ 7 տարեկան բալիկների համար ԵՐԱԶ մանկական կենտրոնը (Ազատության պող. 27/3) եւ «Զանգակ» հրատարակչությունը կազմակերպում են հեքիաթային հանդիպում՝ կապույտ աղվեսիկի հետ:

Լուսանկարը` Զանգակ

Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» հեքիաթի շնորհիվ երեխաները կշրջեն երեւակայական անտառներով, կանցնեն տարվա եղանակների միջով՝ փորձելով աղվեսի հետ միասին գտնել նրա մանկության կապույտ անտառը: Սկիզբը ժամը 17:00-ին է, մուտքն ազատ է:

 

***

 

Սպորտի հավատարիմ եւ ակտիվ երկրպագուներին կհետաքրքրի Street Workout Հայաստանի 5-րդ առաջնությունը, որի ընթացքում մրցելու են  Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից ժամանած ատլետները:

Լուսանկարը` Street Workout Armenia

Միջոցառումը տեղի կունենա Երեւանի Street Workout Park-ում (Հանրապետական հիվանդանոցի հարեւանությամբ): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093-244-201 հեռախոսահամարով: Սկիզբը ժամը 14:00-ին է:

 

***

 

Այս շաբաթ Ժնեւում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, եւ հանդիպումից հետո լավատեսական կարծիքներ հնչեցին: Այդ լավատեսության մասնակից դառնալու տարբերակներից մեկը շաբաթ կամ կիրակի օրը Երեւանի կոնյակի գործարանի Արարատ թանգարան այցելելն է:

Լուսանկարը` Արարատ թանգարան

Թանգարանում կարող եք տեսնել «Խաղաղության տակառը»: Այն բացվելու է այն ժամանակ, երբ Արցախյան խնդիրը կգտնի իր լուծումը եւ խաղաղության համաձայնագիր կստորագրվի: Տակառի մասին ավելի մանրամասն ձեզ կպատմեն թանգարանում, որը գտնվում է Երեւանի կոնյակի գործարանի շենքում եւ այցելուներին ընդունում է առավոտյան 09:00-ից 20:00-ը: Այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ:

 

***

 

Հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվեն կյանքից մեկ տարի առաջ հեռացած տաղանդավոր նկարչուհի եւ անիմատոր Սեւան Նագգաշյանի աշխատանքները: 

Լուսանկարը` Սեւան Նագգաշյանի աշխտանքներից

Սեւան Նագգաշյանի նկարները գտնվում են տարբեր երկրների մասնավոր եւ պետական հավաքածուներում, նա ունեցել է բազմաթիվ անհատական եւ խմբային ցուցահանդեսներ Լիբանանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում:

 

Մուտքն ազատ է:

 

***

 

Շաբաթ օրը կարող եք ուրախ թատերական երեկո ունենալ, այցելելով Թումանյան 19 հասցեում գտնվող The Roof ակումբը, որտեղ կկայանա Սերգեյ Դանիելյանի «Ինչպես ես դարձա տղամարդ» (18+) մոնո-ներկայացումը:

 

Սկիզբը՝ ժամը 21:00-ին:

 

 

Տոմսերը կարող եք պատվիրել www.tomsarkgh.am կայքից: Արժեքը՝ 3000 դրամ:

 

***

 

Ժամը 21:00-ին Stop ակումբում կնվագի հայկական ռոքի «հին դպրոցը» ներկայացնող «Ոստան Հայոց» խումբը:  Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

 

 

«Ոստան Հայոց»-ը ստեղծվել է 1986 թ-ին՝ Արեգ Նազարյանի կողմից եւ կարճ ժամանակահատվածում դարձել է Հայաստանի ամենասիրված խմբերից մեկը:

 

Երաժշտության հիմքում ազգային մոտիվներն են եւ հարդ ռոքը:

 

***

 

21:00-ին լավ համերգ է սպասվում նաեւ Mezzo ակումբում, որտեղ ելույթ կունենա հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալյանոն, ում Ֆրանսիայում «ջազի սուրբ հրեշ» են անվանում:

 

 

Մուտքի տոմսերի արժեքն է՝ 3 000, 5 000, 8 000, 10 000 դրամ:

 

22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի կեսօրին «Էօն» հակասրճարանը կազմակերպում է բացօթյա Garage sale, որին կարող են մասնակցել նրանք, ովքեր տանն ունեն նոր կամ քիչ օգտագործված իրեր՝ գրքեր, հագուստ, զարդեր եւ այլն: Մուտքն անվճար է բոլորի համար, սակայն  որեւէ բան վաճառողները պետք է նախապես գրանցվեն:

 

***

 

Ժամը 19:30-ին «Գոյ» թատրոնի բեմում կարող եք դիտել «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ներկայացումը` բեմադրված Ռեյ Բրեդբերիի համանուն ստեղծագործության մոտիվներով:

Լուսանկարը` «Գոյ» թատրոն

Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 դրամ:

 

***

 

Ռիշար Գալյանոն համերգ կունենա նաեւ կիրակի օրը, սակայն ավելի «լայն» ձեւաչափով: Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ ակորդեոնահարը հանդես կգա Հայաստանի պետական նվագախմբի հետ: Կհնչեն Վիվալդիի, Բախի, Մոցարտի, Պիացոլայի ստեղծագործությունները եւ Գալիանոյի «Օպալո» կոնցերտը՝ նվագախմբի եւ ակորդեոնի համար:

Լուսանկարը` Musicframes.nl

Համերգի սկիզբը ժամը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 7000, 10000 դրամ:

 

***

 

Եթե ջերմ ու բարի երաժշտություն լսելու հավես ունեք,  ժամը 21:00-ին գնացեք Տերյան 55/1 հասցեում գտնվող Forsh Club-ը եւ վայելեք Ֆորշի եւ Re-Minor խմբի համերգը:

 

 

Մուտքի արժեքը՝ 4 000 դրամ:

 

***

 

Չի բացառվում, որ կիրակի օրը ձեր միակ ու հստակ ցանկությունը կլինի Արա լեռ բարձրանալը:

Արա լեռը՝ Արագածից Արա լեռը՝ Արագածից

Լուսանկարը` Արտակ Վարդանյան

Եթե պատրաստ եք 2577մ հաղթահարել` հիանալով աշնանային գույների ողջ ներկապնակով, ձեզ մնում է գրանցվել եւ ժամը 08:00-ին լինել Ա. Իսահակյանի արձանի դիմաց: Մասնակցության արժեքն է` 3500 դրամ: Մնացած մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին