Հայտնի է «Երկրորդ շանս» մրցույթի հաղթողը - Mediamax.am

3503 դիտում

Հայտնի է «Երկրորդ շանս» մրցույթի հաղթողը


Լուսանկարը`


Մեդիամաքսի եւ 100LIVES/Aurora Prize նախաձեռնության ներկայացուցիչներից կազմված ժյուրին այսօր ամփոփել է «Երկրորդ շանս» էսսեների մրցույթի արդյունքները:

 

Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 66 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:

 

Հաղթող է ճանաչվել Լիլիթ Մանվելի Ղազարյանի «Երկրորդ շանս. բազմազանությունն առավելություն է» էսսեն:

 

Հաղթողը կստանա դրամական պարգեւ՝ 1 000 000 ՀՀ դրամ:

 

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում է հաղթողին:

Մեր ընտրանին