Հրապարակվել է հեռավոր տիեզերքի մինչ օրս արված ամենահստակ պատկերը - Mediamax.am

1995 դիտում

Հրապարակվել է հեռավոր տիեզերքի մինչ օրս արված ամենահստակ պատկերը


Լուսանկարը` NASA


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցուցադրել է James Webb տիեզերական աստղադիտակի կատարած առաջին նկարներից մեկը:

NASA-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալության եւ Կանադական տիեզերական գործակալության հետ համատեղ, աստղադիտակի առաջին գունավոր պատկերների եւ սպեկտրոսկոպիկ տվյալների ամբողջական փաթեթը կհրապարակի հուլիսի 12-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:30-ին (Երեւանի ժամանակով՝ 18:30)։

 

NASA-ի James Webb տիեզերական աստղադիտակի առաջին նկարը հեռավոր տիեզերքի՝ մինչ օրս արված ամենախորը եւ ամենահստակ ինֆրակարմիր պատկերն է:

 

Հազարավոր գալակտիկաներ, ներառյալ ինֆրակարմիր ճառագայթում երբեւէ նկատված ամենաթույլ օբյեկտները, առաջին անգամ հայտնվել են James Webb-ի տեսադաշտում: Հսկայական տիեզերքի այս մասը ծածկում է երկնքի մի հատված, համեմատության համար՝ մոտավորապես ավազահատիկի չափով, որն ինչ-որ մեկը բռնել է՝ ձեռքը օդում պահած։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին