Դեպի Լուսին ճամփորդության առաջին պայմանագիրն է ստորագրվել - Mediamax.am

4926 դիտում

Դեպի Լուսին ճամփորդության առաջին պայմանագիրն է ստորագրվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: SpaceX-ը մարդկանց տիեզերք տեղափոխելու նպատակով կառուցած հսկայական Big Falcon Rocket (BFR) հրթիռով դեպի Լուսին զբոսաշրջիկ կուղարկի:

«SpaceX-ը պայմանագիր է ստորագրել առաջին մասնավոր ուղեւորի հետ, ով կթռչի Լուսին մեր BFR հրթիռով: Սա կարեւոր քայլ է, որը սովորական մարդկանց հնարավորություն կընձեռի իրականացնել Տիեզերքում ճամփորդելու երազանքը»,- ասված է ընկերության թվիթերի էջում տարածված հաղորդագրության մեջ, որում այլ մանրամասներ չեն նշվում: 

 

Երկու մարդ կմեկնի դեպի Լուսին

 

Տիեզերք զբոսաշրջիկներ ուղարկելու մասին SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր դեռ 2017թ.-ին եւ ասել, որ 2018թ.-ի ավարտին մասնավոր առաքելությամբ երկու մարդ կուղարկեն Լուսին:  

 

Նա հայտնել էր, որ մասնավոր ճամփորդությունը կտեւի մոտ մեկ շաբաթ: Տիեզերանավը կմոտենա Լուսնի մակերեւույթին՝ առանց վայրէջք կատարելու եւ կվերադառնա Երկիր:

 

Իլոն Մասկը նաեւ ասել էր, որ տիեզերանավը մինչեւ 485-650 հազար կմ կանցնի, ինչը նշանակում է, որ այն մարդկանց Երկիր մոլորակից կհեռացնի ավելի քան երբեւէ: Սա կլինի վերջին 45 տարիների առաջին լուսնային ճամփորդությունը մարդկանցով, որը կգերազանցի 1970թ.-ին NASA-ի «Ապոլոն 13» ծրագրի աստղագետների սահմանած ռեկորդը` 400 հազ. 727 կմ-ը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին