Նախագահն ու Յուրի Օգանեսյանը քննարկել են գիտության զարգացումը - Mediamax.am

9925 դիտում

Նախագահն ու Յուրի Օգանեսյանը քննարկել են գիտության զարգացումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին:

 

Շնորհավորելով գիտնականին ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ՝ Արմեն Սարգսյանը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ամբողջ երկիրն ու ժողովուրդը:

 

Արմեն Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը:

 

 

Նախագահը ողջունել է գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաեւ ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին