Յուրի Օգանեսովը ստացել է Հայաստանի քաղաքացիություն - Mediamax.am

15249 դիտում

Յուրի Օգանեսովը ստացել է Հայաստանի քաղաքացիություն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն:

Հուլիսի 10-ին ընդունելով անվանի գիտնականին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Անակնկալ ունեմ Ձեզ համար, երեկ ստորագրել եմ Ձեզ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին միջնորդությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե Ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետեւ համարում եմ, որ դե ֆակտո Դուք վաղուցվանից եք ՀՀ քաղաքացի»:

 

Յուրի Օգանեսովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Նա տեղեկացրել է, որ կրթության եւ գիտության եւ առողջապահության նախարարների հետ քննարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ընթացքը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին