10697 դիտում

Հովակիմյանի թռիչքի կառավարման համակարգը պատրաստ է «թռիչքի»


Լուսանկարը` Իլինոյսի համալսարան


Երեւան: Մեդիամաքս: Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի տնօրեն Նաիրա Հովակիմյանի L1 հարմարվողական (ադապտիվ) կառավարման համակարգը պատրաստվում է անցնել թռիչքային փորձությունների երրորդ փուլը:

L1 ադապտիվ կառավարումը նորարարական տեսություն է, որը Նաիրա Հովակիմյանն իր հետազոտական թիմի հետ զարգացնում է 2005թ.-ից:

Առաջնային նպատակն է՝ նույնիսկ լուրջ խափանումների դեպքում պահպանել ինքնաթիռների աշխատունակությունը եւ մանրեւրելու հնարավորությունները՝ բարձրացնելով ինքնաթիռների անվտանգությունն ու կայունությունը, հեշտացնել շահագործումը ինչպես օդաչուների, այնպես էլ՝ կրիտիկական խափանումների ժամանակ՝ ավտոպիլոտների համար:
 
Նաիրա Հովակիմյանի թիմի նպատակն է, որ օդանավ արտադրողները յուրացնեն կառավարման ճարտարապետությունները, որոնք կարող են կանխել ավիացիոն վթարներն ամենաէքստրեմալ իրավիճակներում: Համակարգը երրորդ փորձարկումով ավելի է մոտենում առեւտրայնացմանը:


L1 համարակարգն այդ՝ առավել առաջադեմ թեստավորումը կանցնի մարտի սկզբին՝ Advanced L1 Airborne Superiority (ALIAS) նախագծի շրջանակներում: Առաջնային ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգությանն առնչվող մարտական խիստ պահանջների վերականգնումը եւ թռիչքային վերահսկողության համակարգի գործունությունը՝ անսարքությունների առկայության դեպքում: Նախատեսվում է, որ համակարգը ցույց կտա իր համապատասխանությունը ռազմական 1-ին մակարդակի առանձնահատկություններին՝ այդ տիպի թռիչքների ամենախիստ պահանջներին:

50 գլոբալ հայերը` Նաիրա Հովակիմյան


«L1 ադապտիվ համակարգը հաղթահարել է ավանդական հարմարվողական կառավարման համակարգերի որոշ խոշոր սահմանափակումներ՝ ապահովելով կանխատեսելի կայունության երաշխիքներ՝ մեծ անորոշությունների առկայության դեպքում: Դրա առանձնահատկությունները հաստատվել են տարբեր հավելվածներում եւ բարդ թռիչքային փորձություններում, ինչը այն առեւտրայնացնելու հնարավորություն է տվել մի քանի ոլորտներում»,- ասել է Նաիրա Հովակիմյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am