Մագնիսական վանդակը խոչընդոտել է արեգակնային ժայթքմանը - Mediamax.am

12849 դիտում

Մագնիսական վանդակը խոչընդոտել է արեգակնային ժայթքմանը


Լուսանկարը` REUTERS


NASA-ի Solar Dynamics աստղադիտարանի (SDO) տվյալներով արված նոր հետազոտությունը նկարագրել է, որ արեգակնային ժայթքումները պայմանավորված են Արեւի մակերեսին մագնիսական ուժի ակտիվ պայքարով:

 

Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցի (École Polytechnique) Տեսական ֆիզիկայի կենտրոնի աստղագետները՝ Թահար Ամարիի ղեկավարությամբ, դիտարկել են արեգակնային բռնկումները եւ ընդգծել Արեւի մագնիսական լանդշաֆտի դերը՝ ժայթքումների առաջացման մեջ, որոնք կարող են տիեզերական եղանակային երեւույթներ առաջացնել Երկրի շուրջը:

 

 

Գիտնականները, օգտագործելով Արեգակի մակերեւույթի մագնիսական դաշտերի դիտարկումները հզոր մոդելներում, որոնք հաշվարկում են Արեւի վերին մթնոլորտի (Արեգակի պսակի) մագնիսական դաշտը, ուսումնասիրել են, թե ինչպես է այն զարգացել մինչ բռնկումը՝ ժամանակի ընթացքում: Մոդելը ցույց է տվել երկու առանցքային մագնիսական կառուցվածքների միջեւ պայքարը: Գիտնականները պարզել են, որ այդ մագնիսական վանդակը ֆիզիկապես խոչընդոտել է կորոնալ զանգվածի (CME) ժայթքմանը:

 

«Մենք կարողացանք հետեւել ակտիվ շրջանի էվոլյուցիային, կանխատեսել, թե որքանով է հավանական, որ այն կպայթեր, եւ հաշվարկել էներգիայի առավելագույն քանակը, որը կարող էր առաջացնել ժայթքումը», - ասել է Թահար Ամարին:

 

Գիտնականները նշել են, որ սա պրակտիկ մեթոդ է, որը կարող է կարեւոր դառնալ տիեզերական եղանակի կանխատեսման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին