Քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդի արդյունքները «շատ ոգեւորիչ են» - Mediamax.am

16874 դիտում

Քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդի արդյունքները «շատ ոգեւորիչ են»


Լուսանկարը` REUTERS


Գիտնականները կարեւոր քայլ են կատարել քաղցկեղի հայտնաբերման ունիվերսալ մեթոդի ստեղծման ուղղությամբ, որը համարվում է բժշկության ամենամեծ նպատակներից մեկը:

 

Johns Hopkins համալսարանի թիմը փորձարկել է մեթոդ, որը արյան հետազոտության (անալիզ) միջոցով թույլ է տալիս բացահայտել քաղցկեղի առավել տարածված 8 տեսակները, հաղորդում է BBC-ն:

 

Հետազոտողների վերջնական նպատակն է ներդնել արյան տարեկան հետազոտություն, որը թույլ կտա բացահայտել քաղցկեղը վաղ փուլերում:

Գիտնականներն ասում են, որ առաջին արդյունքները «չափազանց ոգեւորիչ են»:

 

Մասնավորապես, մեթոդը փորձարկվել է 1 005 քաղցկեղով հիվանդների շրջանում, եւ արյան հետազոտությունը բացահայտել է հիվանդության առկայությունը նրանցից 70 տոկոսի մոտ:

 

CancerSEEK անունը կրող հետազոտությունն ուսումնասիրում է մուտացիաները 16 գեներում եւ 8 պրոտեիններում, որոնք առաջանում են քաղցկեղի դեպքում:

 

CancerSEEK հետազոտության արժեքը 500 դոլարից պակաս է:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին