Մահացած աստղերի եռյակն ու Էյնշտեյնի տեսությունը - Mediamax.am

16620 դիտում

Մահացած աստղերի եռյակն ու Էյնշտեյնի տեսությունը


Լուսանկարը` REUTERS


Մահացած աստղերի եռյակի դիտարկումները հաստատել են, որ Էյնշտեյնի տեսությունը գործուն է նույնիսկ ուժեղ գրավիտացիոն դաշտերով գերխիտ օբյեկտների համար:

 

Երեք նախկին աստղերի բարդ ուղեծրային պարը համապատասխանել է Ուժեղ համարժեքության սկզբունքի կանոնին, հայտնում է Sciencenews-ը:

 

Գիտնականները չափել են երկու սպիտակ թզուկ արբանյակ ունեցող (զույգը ուղեկցվում է եւս մեկ՝ ավելի հեռու գտնվող սպիտակ թզուկ աստղով) պուլսարի ազդանշանների ժամանակացույցը: Պուլսարը բարձր մագնիսացված, պտտվող նեյտրոնային աստղ է, այն էլեկտրամագնիսական ճառագայթման փունջ է առաքում, որը պարբերաբար անցնում է Երկիր մոլորակով:

 

«Էյնշտեյնն ասում է՝ էներգիան եւ զանգվածը նույնն են: Դա նշանակում է, որ գրավիտացիոն դաշտի հետ կապված էներգիան կարող է ընկնել ճիշտ այնպես, ինչպես զանգվածը: Եթե Ուժեղ համարժեքության սկզբունքը խախտվում է, ինտենսիվ գրավիտացիոն դաշտով օբյեկտն ընկնում է ոչ նույն արագությամբ, ինչ թույլ դաշտով օբյեկտը»,- ասել է Ամստերդամի համալսարանի աստղագետ Էնն Արչիբալդը՝ ներկայացնելով հետազոտության նախնական արդյունքները:

 

Գիտնականները, օգտագործելով Երկիր մոլորակ առաքվող պուլսարի ազդանշանների ժամանակացույցը, դրա ուղեծրի մասին եզրակացության են եկել, ըստ որի՝ պուլսարն ու սպիտակ թզուկ աստղը պետք է ունենան համապատասխան արագացումներ:

 

Շատ ֆիզիկոսներ կարծում են, որ Ուժեղ համարժեքության սկզբունքը ինչ-որ մակարդակներում կարող է խախտվել եւ նախկինի պես անհաջողություններ գրանցել: Այսպիսով՝ Հարաբերականության ընդհանուր տեսության հստակեցումների համար դուռը դեռ բաց է մնում, բայց գիտնականները կարծիք են հայտնել, որ այս նոր չափումները շատ ավելի լավն են նախորդներից եւ ներառում են տարբեր տեսություններ:  

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին