«Ռուսալ փառատոն #Գիտություն»-ը մեկնարկել է ԵՊՀ-ում - Mediamax.am

36250 դիտում

«Ռուսալ փառատոն #Գիտություն»-ը մեկնարկել է ԵՊՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Խելացի սարքավորումներ, ռոբոտներ, եռաչափ գրիչներ, Տեսլայի կերպափոխիչը, մոլեկուլային խոհանոց. գիտությունն ու տեխնոլոգիաներն իրենց ողջ գրավչությամբ ներկայացված են Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկած «Ռուսալ փառատոն #Գիտություն» ինտերակտիվ գիտափառատոնի ցուցահանդեսում:

 

«Ռուսալ» ընկերության եւ ԵՊՀ-ի կազմակերպած գիտափառատոնի պաշտոնական բացմանը ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ու «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը կոտրել են հեղուկ ազոտում սառեցված խորհրդանշական կարմիր ժապավենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիտափառատոնն ունի բնագիտական ուղղվածություն, եւ մենք քարոզում ենք այս գիտական ուղղությունները մեր համալսարանում, բայց վստահ եմ, որ այն կհետաքրքրի նաեւ հասարակական եւ հումանիտար մասնագիտություններով սովորողներին: Փառատոնը եզակի, աննախադեպ միջոցառում է մեր բուհական համակարգի համար: ԵՊՀ-ն, լինելով Հայաստանի կրթագիտական առաջատար հաստատություն, ունի ամենամեծ գիտական ներուժը»,- ասել է ԵՊՀ պրոռեկտորը:

 

Նա նշել է, որ գիտափառատոնը յուրօրինակ նվեր է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտափառատոնի ընթացքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում գործում են տարբեր տաղավարներ՝ «Գյուտարարություն»,  «Գիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ռոբոտաշինություն»,  «Ալյումինի արտադրություն» եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցկացվում են միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր, տարաբնույթ փորձեր եւ ցուցադրություն, մոլեկուլային խոհանոցի հյուրասիրություն, ռոբոտների մրցավազքեր եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի աշխատանքներին զուգահեռ՝ ԵՊՀ մեծ դահլիճում տարբեր գիտնականներ դասախոսություններ են կարդում եւ ընթանում են «Գիտություն 2.0» հեռուստաալիքի գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններ:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին