Ծիր Կաթինի կեսը, հնարավոր է, այլ գալակտիկաներից է գալիս - Mediamax.am

58988 դիտում

Ծիր Կաթինի կեսը, հնարավոր է, այլ գալակտիկաներից է գալիս


Լուսանկարը` REUTERS


Գալակտիկաները, հնարավոր է, զարգանում են՝ հարեւաններից գազ ներքաշելով. գազն ապահովում է հում նյութ, որը գալակտիկաներն օգտագործում են իրենց զանգվածը կառուցելու համար:

Նոր մոդելավորումները ենթադրում են, որ Ծիր Կաթինի գրեթե կեսը գոյացել է այլ գալակտիկաներից դուրս մղված գազից, գրում է Sciencenews-ը: 

 

«Այս մոդելավորումները ցույց են տալիս գալակտիկաների միջեւ հսկայական փոխազդեցությունները: Դա մի մեծ պար է, որը շարունակվում է: Այդ պարն ու դրան հաջորդող ատոմների փոխանակումը կարող են լինել այն, ինչը կսահմանի գալակտիկաների բնույթը՝ անկախ այն բանից գալակտիկան մեծ, թե փոքր, էլիպսաձեւ, թե պարուրաձեւ, հանգիստ թե պայթող աստղերից ձեւավորվող»,- ասել է Էդինբուրգի համալսարանի աստղաֆիզիկոս Ռոմել Դավեն:

 

 

Այս հետազոտությունը գալակտիկաների՝ զանգվածի ձեռքբերման նոր եւ անսպասելի ճանապարհ է ցույց տալիս: Աստղաֆիզիկոսն ասել է, որ եթե այս մոդելավորման արդյունքները հաստատվեն դիտարկումների արդյունքում, ապա կարող են գալակտիկաների ձեւավորումը հասկանալու հարցում կարեւոր քայլ դառնալ:

 

Աստղագետները գալակտիկաների միջեւ նյութերի փոխանակման վարքագծի ապացույցներ են որոնում եւ հույս ունեն, որ առաջիկայում կկարողանան դիտարկել գազի փոխանակման երեւույթը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին