Իջեւանում բացվել է ԵՄ առաքելության օպերատիվ կենտրոնը - Mediamax.am

1706 դիտում

Իջեւանում բացվել է ԵՄ առաքելության օպերատիվ կենտրոնը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Իջեւանում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության (EUMA) նոր առաջնային օպերատիվ կենտրոնը:

Եվրոպական Միության պատվիրակությունից հայտնում են, որ կենտրոնը հնարավոր կդարձնի Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին մոտ տեղակայված տարածքներում դիտորդության իրականացումը։

 

Բացմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին