Փաշինյան. Ադրբեջանի 86 600 քառ. կմ-ը ներառում է Լեռնային Ղարաբաղը - Mediamax.am

3600 դիտում

Փաշինյան. Ադրբեջանի 86 600 քառ. կմ-ը ներառում է Լեռնային Ղարաբաղը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի 86 հազար 600 քառ. կմ-ը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը»:

«Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը, մեր ընկալմամբ Ադրբեջանն էլ պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 հազար 800 քառ կմ տարածքային ամբողջականությունը»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով.

 

«Հայաստանը կարեւոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը», - նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին