Ալիեւին անհանգստացնում է Հայաստանի «սրընթաց սպառազինումը» - Mediamax.am

5099 դիտում

Ալիեւին անհանգստացնում է Հայաստանի «սրընթաց սպառազինումը»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարների զենքի գնումը նոր սպառնալիք է տարածաշրջանի համար»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդելով Հնդկաստանի նորանշանակ  դեսպանի հետ Ալիեւի հանդիպման մասին, նշել է.

 

«Նախագահն ընդգծել է, որ այսօր Հայաստանում գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժերը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Նա նշել է, որ Հայաստանի սրընթաց սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում»։

 

«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենքեր գնում», - ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին