Ադրբեջանը կավելացնի ռազմական ծախսերը 2023 թվականի պետբյուջեում - Mediamax.am

2220 դիտում

Ադրբեջանը կավելացնի ռազմական ծախսերը 2023 թվականի պետբյուջեում


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացվի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, հակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, հավելյալ ծախսերի զգալի մասը նախատեսված է պաշտպանական նպատակների համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում, եւ մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ասել է Ալիեւը Շուշիի ժողովրդին ուղղված ուղերձում։

 

«Ադրբեջանական բանակը ե՛ւ հանդերձանքով, ե՛ւ մարտունակությամբ դասվում է աշխարհի ամենահզոր բանակների շարքին»,- ասել է նա։

 

Ադրբեջանի 2023 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է ավելի քան $ 3,1 մլրդ կամ պետական բյուջեի բոլոր ծախսերի 16%-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին