ՀԱՊԿ. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կարող է ապակայունանալ - Mediamax.am

769 դիտում

ՀԱՊԿ. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կարող է ապակայունանալ


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության եւ Միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով հայտարարվել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի գոտում լի է լուրջ ապակայունացման վտանգով:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է սպառնալ լուրջ ապակայունացմամբ։ Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է քարտուղարությունը:

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել է, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը պահպանվում է բազմամյա հակասությունների պատճառով:

 

Քարտուղարությունը նաեւ հայտնել է, որ ՀԱՊԿ-ը մշտական պատրաստակամության մեջ է, որպեսզի առաքելություն ուղարկի հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին