Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել - Mediamax.am

3589 դիտում

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանից պահանջել է «դադարեցնել զենքի մատակարարումը Ղարաբաղ»։

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանը պետք է անհապաղ եւ մեկընդմիշտ դադարեցնի ռազմական ապրանքների մատակարարումը Ադրբեջանի տարածք, ինչպես նաեւ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի գործուղումն ու ռոտացիան։

 

Հայաստանի զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապօրինի զինված խմբավորումներին զինաթափելու եւ վնասազերծելու համար»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին