Ալիեւ. «Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է» - Mediamax.am

6247 դիտում

Ալիեւ. «Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է՝ ուզի Հայաստանը, թե չուզի»:

«Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված լայնածավալ աշխատանքներ են տարվում, կառուցվում են երկաթուղիներ եւ ավտոմոբիլային ճանապարհներ։

 

Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է՝ ուզի Հայաստանը, թե չուզի: Մենք ցույց ենք տալիս մեր կամքի անսասանությունը, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի։ Մեր պահանջը հիմնավոր է եւ արդար։ Մենք կունենանք կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ»,- Ամանորյա ուղերձում ասել է Իլհամ Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին