Էրդողանն ու Ալիեւը կհանդիպեն Թուրքմենստանում - Mediamax.am

1664 դիտում

Էրդողանն ու Ալիեւը կհանդիպեն Թուրքմենստանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթնաժողովին։

Երեք երկրների ղեկավարները քննարկելու են առեւտրի, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը։

 

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Էրդողանը նաեւ երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին