Ադրբեջանի հաղթանակը «նոր հնարավորություններ է բացել թյուրքական աշխարհի համար» - Mediamax.am

1843 դիտում

Ադրբեջանի հաղթանակը «նոր հնարավորություններ է բացել թյուրքական աշխարհի համար»


Լուսանկարը` ensonhaber.com


Երեւան: Մեդիամաքս։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո «թյուրքական աշխարհի համար նոր հնարավորություններ են բացվել»։

Անատոլու գործակալության փոխանցմամբ՝ ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում կայացած կոնֆերանսում, Չավուշօղլուն նշել է, որ «թյուրքական աշխարհի ինքնավստահությունն օրեցօր աճում է»։

 

«Ղարաբաղում հաղթանակից հետո բոլորը հասկանում են, որ խնդրի դեպքում Թուրքիան աջակցություն կցուցաբերի»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին