ԱՄՆ. Խաղաղության հասնելու «պատմական հնարավորությունը» պահպանվում է - Mediamax.am

2360 դիտում

ԱՄՆ. Խաղաղության հասնելու «պատմական հնարավորությունը» պահպանվում է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգների կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատելու «պատմական հնարավորությունը» պահպանվում է։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

 

«Չնայած անհաջողություններին, մենք դեռ տեսնում ենք այդ հնարավորությունը: Մենք միշտ էլ գիտակցել ենք, որ դա հեշտ գործընթաց չի լինելու։ Հավատում ենք, որ շարունակական երկխոսության, մշտական փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, մենք կկարողանանք անել հնարավոր ամենը՝ երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու համար», - ասել է Փրայսը։

 

Նա նշել է, որ իրավիճակի վերջին սրումը «ընդգծում է համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտության կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի շուրջ»։

 

Նեդ Փրայսը ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը «ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհ գործընկերների հետ, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մեր դերի շրջանակներում՝ օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին