Մեկնարկում է Էրդողանի այցը Իրան - Mediamax.am

2052 դիտում

Մեկնարկում է Էրդողանի այցը Իրան


Լուսանկարը` blogspot.com


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-ից 19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում։

Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի Ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները։

 

Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։

 

Հուլիսի 19-ին Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։

 

Թեհրանում տեղի կունենա նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին