Բաքուն մերժել է Երեւանի առաջարկը զորքերի «հայելային հետքաշման» մասին - Mediamax.am

6234 դիտում

Բաքուն մերժել է Երեւանի առաջարկը զորքերի «հայելային հետքաշման» մասին


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ Բաքուն մերժել է Երեւանի առաջարկը զորքերի «հայելային հետքաշման» մասին ։

«Հայաստանն առաջարկել էր դեէսկալացիոն միջոցառումներ իրականացնել եւ զորքերն ու սահմանապահներին հետ քաշել սահմանից։ Սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց դրանից, քանի որ Ադրբեջանի սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է պաշտպանել իր սահմանները»,- ասել է նա։

 

Բայրամովն ասել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական նիստի օրը դեռ որոշված չէ։ Նա նշել է, որ սահմանի սահմանազատումը «ընդհանուր առմամբ երկար գործընթաց է», եւ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախկին հարաբերությունները, «մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին