Ըստ Ալիեւի, կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» մասին - Mediamax.am

3283 դիտում

Ըստ Ալիեւի, կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23-ին կայացած հեռախոսազրույցում թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

«Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,- ասվում է Ալիեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

«Նախագահ Ալիեւն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ, այդ թվում՝ երկաթուղու եւ ավտոճանապարհի շինարարության հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին