Ալիեւ. 2020թ. պատերազմն «Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր փառավոր պատմությունն է» - Mediamax.am

3660 դիտում

Ալիեւ. 2020թ. պատերազմն «Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր փառավոր պատմությունն է»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան երկրորդ պատերազմն անվանել է «Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր փառավոր պատմություն»։

«Մենք վերջ դրեցինք երեսուն տարվա օկուպացիային, եւ պատերազմի առաջին օրը հարգարժան նախագահը, եղբայրս՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր. «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է», ինչը լուրջ ուղերձ էր շատերի համար։

 

Մինչեւ պատերազմի վերջին րոպեն Թուրքիան կանգնած էր մեր թիկունքում, մեր հենարանն ու աջակիցն էր, եւ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այս եղբայրությունը»,- ասել է Ալիեւը՝ մայիսի 14-ին ելույթ ունենալով Թուրքիայում Ռիզե-Արտվին օդանավակայանի բացման արարողության ժամանակ։

 

«Մենք աշխարհի ամենամոտ երկրներն ենք: Անցյալ տարի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ հռչակագրի ստորագրումը մեր հարաբերությունները բարձրացրեց դաշնակցային մակարդակի։ Մենք ընկերներ ենք, եղբայրներ, իսկ հիմա արդեն՝ նաեւ պաշտոնապես դաշնակիցներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին