Բաքվում ասում են, որ Փաշինյանն «անկեղծ չէ» - Mediamax.am

4172 դիտում

Բաքվում ասում են, որ Փաշինյանն «անկեղծ չէ»


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան այսօր ասել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին ցույց են տալիս, որ Երեւանն անկեղծ չէ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։

«Նիդեռլանդների Քլինգենդելի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ հումանիտար հարցերի հետ կապված կեղծ պնդումները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հեռու է հարաբերությունների երկու երկրների  միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ լինելուց»,- ասել է Աբդուլաեւան։

 

Նրա խոսքով, «հայկական կողմն առաջին հերթին պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար ոչ միայն խոսքեր են պետք, այլեւ գործողություններ»։

 

«Անկասկած, մարդասիրական հարցերը խաղաղության օրակարգի կարեւոր բաղադրիչն են։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանն իր գործունեության մեջ մշտապես առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով եւ միակողմանիորեն մարդասիրական քայլեր է ձեռնարկել 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում։ Բայց այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այդ երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասել է Աբդուլաեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին