Ալիեւն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է» - Mediamax.am

5613 դիտում

Ալիեւն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է»։

«Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է՝ վստահ եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի։ Այն շատ հարմար ենթակառուցվածք կլինի»,- ասել է Ալիեւը։

 

Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի շրջանակներում արագացված տեմպերով իրականացվում է Հորադիզից Զանգելան չորս եւ վեց շերտանոց ճանապարհների կառուցումը»։ Նրա խոսքով, այս ճանապարհի փուլային շահագործման հանձնումը կսկսվի 2023 թվականին։

 

Ալիեւն ընդգծել է, որ Զանգելանի շրջանով անցնող երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհները «Զանգեզուրի միջանցքի շրջանակում ապագայում ոչ միայն Ադրբեջանի հիմնական մասը կկապեն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ նոր ճանապարհ կդառնան միջազգային բեռնափոխադրումների համար»։

 

Բացի այդ, ասել է Ադրբեջանի նախագահը, «Զանգելանից Կուբաթլի, ինչպես նաեւ Կուբաթլիից Լաչին բազմաշերտ ճանապարհ է կառուցվում»։

 

Ալիեւն հայտնել է, որ այս տարի շահագործման կհանձնվի Զանգելանի միջազգային օդանավակայանը եւ ասել, որ «ապագայում մենք Զանգելանը տեսնում ենք որպես միջազգային տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին