Թուրքիան առաջարկում է, որ բանագնացները հանդիպեն Երեւանում եւ Անկարայում - Mediamax.am

2767 դիտում

Թուրքիան առաջարկում է, որ բանագնացները հանդիպեն Երեւանում եւ Անկարայում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների՝ Երեւանում եւ Անկարայում հանդիպումների անցկացման անհրաժեշտության մասին:

«Եթե խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին:

 

Նա հայտնել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։ Ավստրիայի մայրաքաղաքում էր կայացել նաեւ երկրորդ հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին