Ալիեւը Bayraktar-ի օրինակով բողոքել է «երկակի ստանդարտներից» - Mediamax.am

3628 դիտում

Ալիեւը Bayraktar-ի օրինակով բողոքել է «երկակի ստանդարտներից»


Լուսանկարը` twimg.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը երկար տարիներ բախվում է «երկակի ստանդարտներին»։

«Երկրների մեծ մասը մեր հողերի օկուպացիայի տարիներին չէին ուզում դա օկուպացիա անվանել, թեեւ օկուպացիայի փաստն ակնհայտ էր եւ լավ հայտնի էր, թե ով է օկուպանտը։ Դա կոչվում է «երկակի ստանդարտներ» եւ անարդարություն։

 

Այսօր մենք դա տեսնում ենք նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում: Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ազատագրում էինք մեր հողերը Bayraktar անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, օտարերկրյա փորձագետները եւ լրատվամիջոցները այդ ԱԹՍ-ները «մահացու զենք» էին անվանում, իսկ հիմա՝ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ նույն անօդաչու թռչող սարքը անվանում են «հրեշտակներ»: Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ, ահա թե ինչպիսին անարդարությունը մեր հանդեպ»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին