Ըստ Էրդողանի, Ալիեւը «Ուկրաինայում պատերազմի լավագույն վերլուծաբանն է» - Mediamax.am

4957 դիտում

Ըստ Էրդողանի, Ալիեւը «Ուկրաինայում պատերազմի լավագույն վերլուծաբանն է»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ռուսաստանը բոլորից լավ ճանաչող առաջնորդներից մեկն է»։

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով TRT Haber-ը, Էրդողանն ասել է.

 

«Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում մեր հիմնական քննարկման թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանին լավ ճանաչող առաջնորդներից է։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ հայտնի են բոլորին։ Իլհամ Ալիեւը այս պատերազմի լավագույն վերլուծաբաններից մեկն է։ Մենք հնարավորություն ունեցանք նրա հետ խոսել այդ մասին բաց ու հստակ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին