Ադրբեջանը Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է արել «դադարեցնել հիստերիան» - Mediamax.am

3320 դիտում

Ադրբեջանը Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է արել «դադարեցնել հիստերիան»


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածաշրջանում իրավիճակի սրման մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն անվանել է «միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ»։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիստերիայի պատճառներ չկան։ Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով թեման»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

Դրանում նաեւ նշվում է, որ «Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքում գազամատակարարման խնդիրը կապված է եղանակային բարդ պայմանների հետ», իսկ «Հայաստանը մտադիր է օգտագործել այդ իրավիճակը որպես քաղաքական շահարկման գործիք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին