ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն այցելել է Բաքու - Mediamax.am

6115 դիտում

ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն այցելել է Բաքու


Լուսանկարը` www.peoples.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատարի խաղաղապահ գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը այցելել է Բաքու։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւի հետ նրա հանդիպմանը քննարկվել է «օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»:

 

«2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել Ադրբեջանի տարածքից ապօրինի հայկական զինված խմբավորումների դուրսբերման եւ մի շարք այլ հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին