Էրդողան. Թուրքիան կընդգրկվի խոշորագույն տնտեսությունների տասնյակում - Mediamax.am

2469 դիտում

Էրդողան. Թուրքիան կընդգրկվի խոշորագույն տնտեսությունների տասնյակում


Լուսանկարը` tmgrup.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկրի տնտեսությունը ընդգրկել աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակում:

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ մասին ասել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

 

«Հուսով եմ, որ մենք առավելագույնս կօգտվենք մեր ունեցած բոլոր հնարավորություններից եւ կկատարենք մեր երկրի տնտեսությունը աշխարհի տասը խոշորագույն տնտեսություններից մեկը դարձնելու խոստումը», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

 

Նա մատնանշել է կյանքի թանկացումը եւ գնաճի բացասական ազդեցությունը բնակչության բարեկեցության վրա կանխելու անհրաժեշտությունը։

 

«Չնայած նրան, որ մենք այժմ բախվում ենք տարածաշրջանային ճգնաժամերի, ինչպիսին է Ուկրաինայի պատերազմը, մենք չենք անտեսում այն խնդիրները, որոնք ազդում են մեր քաղաքացիների առօրյա կյանքի վրա»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի զարգացմանը խոչընդոտելու բոլոր փորձերը կշարունակեն ձախողվել։

 

«Մեր երկրում քաոս առաջացնելու, այն ապակայունացնելու եւ մեր անվտանգությունը թուլացնելու անվերջ փորձեր էին արվում։ Բարեբախտաբար, մենք հաղթահարել ենք այս բոլոր թակարդներն ու հարձակումները»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին