Շուշիի հռչակագիրը «պատմական նշանակություն ունի», ասել է Ալիեւը - Mediamax.am

3544 դիտում

Շուշիի հռչակագիրը «պատմական նշանակություն ունի», ասել է Ալիեւը


Լուսանկարը` https://rossaprimavera.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ Շուշիի հռչակագիրը «պատմական նշանակություն» ունի եւ «նոր էջ է բացում ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններում»։

Այս մասին ասված է Ալիեւի շնորհավորական ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

 

«Մենք մտադիր ենք էլ ավելի ընդլայնել եւ դիվերսիֆիկացնել եղբայրական Թուրքիայի հետ մեր համագործակցությունն ու բեղմնավոր կապերը, որոնք օրեցօր հարստանում են նոր բովանդակությամբ։ Հարգելի Եղբայր, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն, նորանոր հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ՝ հանուն Թուրքիայի եղբայրական ժողովրդի բարեկեցության եւ բարգավաճման»,- ասված է ուղերձում։

 

Ավելի վաղ այս շաբաթ Իլհամ Ալիեւը «պատմական ձեռքբերում» էր որակել  Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին կնքված հռչակագիրը:

 

«Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի երկու մեծ երկրների, երկու հարեւանների հետ։ Չեմ կարծում, որ որեւէ այլ երկիր կարող է պարծենալ դրանով: Չեմ խոսում այն մասին, որ այդ երկրներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է, մյուսը՝ ՀԱՊԿ-ի ղեկավարը։ Սա իսկապես ձեռքբերում է»,- նշել էր Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին