Ադրբեջանը նոր ռազմական ենթակառուցվածք է բացել Քելբաջարում - Mediamax.am

1685 դիտում

Ադրբեջանը նոր ռազմական ենթակառուցվածք է բացել Քելբաջարում


Լուսանկարը` Trend

Լուսանկարը` Trend

Լուսանկարը` Trend

Լուսանկարը` Trend

Լուսանկարը` Trend

Լուսանկարը` Trend


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Քելբաջարի շրջանում ռազմական նոր ենթակառուցվածքի բացմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ շենքն ունի կենտրոնացված ջեռուցում եւ ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Հաշվի առնելով կլիմայական խիստ պայմանները՝ զորանոցներում լրացուցիչ տեղադրվել են փայտի ժամանակակից վառարաններ։

 

Ռազմական օբյեկտի ավտոպարկը հագեցած է թրթուրավոր եւ դահուկային տեխնիկայով՝ դժվար լեռնային շրջաններով անձնակազմի եւ բեռների տեղափոխման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին