Ալիեւը նոր հայտարարություններ է արել «Զանգեզուրի միջանցքի» մասին - Mediamax.am

5573 դիտում

Ալիեւը նոր հայտարարություններ է արել «Զանգեզուրի միջանցքի» մասին


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել։

«Մենք նախատեսում ենք նոր գիծ կառուցել Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն «Զանգեզուրի միջանցքով», իսկ այնտեղից՝ Թուրքիա եւ Իրան։ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն երկաթուղի եւ ավտոմայրուղի է, այն իր դերն է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում»,- ասել է Ալիեւը «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում։

 

«Աճող արտահանումը կբարձրացնի մեր աշխարհաքաղաքական նշանակությունը եւ մեզ լրացուցիչ եկամուտներ կբերի»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

 

Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանը նախատեսում է «ազատագրված տարածքներում» կառուցել մոտ 30 հիդրոէլեկտրակայան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին