Ադրբեջանը նախատեսում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչեւ ՀՀ սահման - Mediamax.am

2103 դիտում

Ադրբեջանը նախատեսում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչեւ ՀՀ սահման


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը ծրագրում է 2023 թվականին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչեւ Հայաստանի հետ սահման։

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ ասուլիսում ասել է.

 

«Ադրբեջանը մինչեւ Հայաստանի սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայում կատարված է շինարարական աշխատանքների 24 տոկոսը։ Ավտոմայրուղու կառուցման աշխատանքները կատարվել են 27 տոկոսով։ Դա վկայում է Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին