Վրաստանը ԱՄՆ-ից կգնի Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ - Mediamax.am

2325 դիտում

Վրաստանը ԱՄՆ-ից կգնի Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Վրաստանի կառավարությունը որոշել է ԱՄՆ-ից գնել Javelin հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ՝ $ 30 միլիոն արժողությամբ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍԸ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում էր կայացրել Վրաստանին $ 30 միլիոնի Javelin համակարգերի հնարավոր վաճառքի մասին։

 

ԱՄՆ-ն առաջին անգամ 2017 թվականին էր որոշում կայացրել Վրաստանին Javelin համակարգեր վաճառելու մասին: 2018-2019թթ. Վրաստանին մատակարարվել էր

Javelin համակարգերի 410 հրթիռ եւ 72 հրամանատարա-կրակային կայան՝ $ 75 միլիոն ընդհանուր արժեքով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին