Բաքուն արտասահմանցիներին առայժմ չի թույլատրի այցելել «ազատագրված տարածքներ» - Mediamax.am

2416 դիտում

Բաքուն արտասահմանցիներին առայժմ չի թույլատրի այցելել «ազատագրված տարածքներ»


Լուսանկարը` sputnik.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումաթովն այսօր ասել է, որ առաջին փուլում «ազատագրված տարածքներ» կարող են այցելել միայն Ադրբեջանի քաղաքացիները։

«Հետագայում կքննարկվեն օտարերկրյա քաղաքացիներին ազատագրված տարածքներ այցելելու թույլտվության հարցերը։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա առաջնահերթությունը կտրվի Ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմների մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին, 60-ն անց քաղաքացիներին»,- ասել է Հումաթովը։

 

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ Ռահման Հումաթովը հայտնել է, որ հունվարի 24-ից կանոնավոր միջքաղաքային ավտոբուսային երթուղիներ կգործարկվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի, Ֆիզուլիի միջազգային օդանավակայան-Շուշի, Բարդա-Աղդամ ուղղություններով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին